Քաղաքականություն

6 տարի է անցել` չեն կրթվում, չեն սովորում

6 տարի է անցել` չեն կրթվում, չեն սովորում

Անգամ անզեն աչքով երեւում է, թե ինչքան արարողակարգային սխալներ ու վրիպումներ են թույլ տալիս մեր պաշտոնյաները: Եթե 2018-ին դրանք ներելի էին, ապա իշխանության գալուց հետո 6 տարի անց նման վրիպումներն ու սխալները տգիտության, բթամտության եւ սեփական կարգավիճակը չգիտակցելու մասին են խոսում:

Մասնագետներն ասում են, որ ՀՀ վարչապետի, ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի պետական արարողակարգում, մեկ բառով ասած՝ «շունը տիրոջը» չի ճանաչում։ Նրանք չգիտեն որտեղ ինչպես ներկայանալ, ով իրավունք ունի առջեւից գնալ, ով` հետեւից, ով կարող է խոսել, ով` պետք է լռի: Որ արարողությանը կարող է մասնակցել վարչապետը, որին` ՀՀ նախագահը, որին` ԱԺ նախագահը: Այդ արարողություններից որին ինչ հագուստով ներկայանալ եւ այլն: Սա դեռ երեւացող մասն է: Իսկ չերեւացող մասում` պաշտոնական ճաշկերույթներ, ընդունելություններ, այցելություններ, մասնավոր շփումներ, որոնց մասին հաղորդագրություններ եւ տեսանյութեր չեն տալիս, կարելի է պատկերացնել, թե ինչ է կատարվում: Թե ինչպես են այլ երկրների պատվիրակություններն ու պաշտոնյաները ապշում մերոնց անտեղյակությունից ու վայրենությունից:

Կիրակի օրը ՀՀ անկախության ավանդական տոնակատարությունների փոխարեն պատմության թանգարանում բացվեց «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» խորագրով միջազգային ցուցահանդեսը: Այն իր բնույթով սովորական մի բան էր, սակայն «արքայական ամբողջ թիկնազորն» այնտեղ էր։ Ամեն ինչ շատ խառն է մեր երկրում` նույն միջոցառմանը մեկ ոչ մի բարձրաստիճան պաշտոնյա չի մասնակցում, մեկ էլ «բիրիկ» բոլորով են մասնակցում, կառավարության կաբինետի անդամները դիմավորում են Փաշինյանի կնոջն ու նրա հետեւից աննկատ գնում։ Պարահանդեսային շորերով գնում են պաշտոնական միջոցառման եւ այլն։ 

Պետական արարողակարգի նախկին պետ Արմեն Գիչյանից «Հրապարակը» հետաքրքրվեց, թե ինչպես է որոշվում պետական միջոցառումների ժամանակ պաշտոնատար անձանց վարքագիծը, նիստ ու կացը, պահվածքը։ Վերջինս ասաց, որ շատ բան է փոխվել արարողակարգում, ինքը փորձում է չդիտել արարողակարգային միջոցառումները, որ չհիասթափվի։ 

«Շատ բաներ կա, որ ես խորհուրդ կտայի՝ չանել։ Հիմա շատ բան է փոխվել արարողակարգում։ Արարողակարգի պատասխանատուները միգուցե այժմ այլ ուղեցույցներ ունեն»,-ասաց նա։ 
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image