Հասարակություն

Զելենսկու նկարը ֆեյք է

Զելենսկու նկարը ֆեյք է

Մայիսի 3-ից սոցցանցերում շրջանառվում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու լուսանկարը՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան ֆոնին: Զելենսկին, ինչպես հայտնի է, Հայաստան է ժամանել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով, եւ համացանցի հատկապես ուկրաինական սեգմենտը մեծ խանդավառությամբ տարածում է այս լուսանկարը: Նկատենք, որ Զելենսկու պաշտոնական էջերում նման լուսանկարներ չկան, իսկ AI image detector ծրագիրը ցույց է տալիս, որ այն ֆեյք է:

ՏՏ փորձագետ Սամվել Մարտիրոսյանը վստահեցնում է, որ այդ լուսանկարները իրական չեն: «Ցավոք սրտի, այսօրվա դրությամբ Արհեստական բանականությամբ մշակված նկարների որակը այնպես է լավացել, որ միջին քաղաքացին չի կարող տարբերել դրանք, փորձագետների որոշելու հարց է: Կոնկրետ այդ լուսանկարի հետ կապված կարծում եմ, զուտ տրամաբանությունն էլ հուշում է, որ պրոտոկոլով էլ թույլ չէին տա նման բան, թեկուզ անվտանգության նկատառումներից: Բայց դե՝ 5 տոկոս հավանականություն ամեն դեպքում կա, որ Զելենսկին նման բան կարող էր անել, նրանից հեռու չի», - նշեց Սամվել Մարտիրոսյանը:

Փորձեցինք կապվել նաեւ Հայաստանում ՌԴ դեսպանատան հետ, սակայն դեսպանատան հեռախոսները չպատասխանեցին:

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image