Քաղաքականություն

Եկեղեցին չի կարող պարտվել, մշտապես հաղթող է եղել․ ՀՀԿ Շիրակի մարզի ներկայացուցիչ

Եկեղեցին չի կարող պարտվել, մշտապես հաղթող է եղել․ ՀՀԿ Շիրակի մարզի ներկայացուցիչ

Hraparak.am-ի զրուցակիցը ՀՀԿ Շիրակի տարածքային կազմակերպության ներկայացուցիչ Նարեկ Միրզոյանն է։ Նրանից հետաքրքրվեցինք, թե «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հետ կապված ինչ դիրքորոշում ունեն մարզի ՀՀԿ-ականները, որքանով են սատարում Սրբազանի առաջնորդած շարժմանը, հատկապես, որ ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարեց, թե չի միանում Բագրատ Սրբազանի քաղաքական համախմբման կոչին՝ նշելով, որ դա իր անձնական կարծիքն է ։

«Ընդհանուր ասեմ, որ ՀՀԿ-ն 2018թ-ից իր դիրքորոշումը հայտնել է։ՀՀԿ-ի դիրքորոշումն անփոփոխ է, այսինքն՝ ըստ էության, որ գործող իշխանությունների վարած քաղաքականությունը որևէ լավ տեղ չի տանելու։ Մշտապես զիջողական քաղաքականությամբ, բոլոր ոլորտները տապալելով՝ այս իշխանությունը պետք է հեռանա։ Մեր դիրքորոշումն այն է, որ մենք ոչ թե իշխանության գալու խնդիր ունենք, այլ ՝ իշխանափոխության, մեր առաջնային դիրքորոշումն է այդ։ Ինչ վերաբերում է պարոն Շարմազանովի կարծիքին, ինքը համապատասխան պարզաբանում տվել է, եւ ես հարկ չեմ համարում ևս մեկ անգամ մեկնաբանել կամ անդրադառնալ դրան ։ Իսկ կոնկրետ ես՝ այս շարժման հետ բավականին լուրջ սպասումներ ունեմ։ Մենք մշտապես կարևորել ենք հայ առաքելական եկեղեցու դերը , բնականաբար, պատրաստ ենք համախմբվել եկեղեցու շուրջ, եւ մեր գլխավոր նպատակն այն է, որ օր առաջ ազատվենք ներկա իշխանությունից , եւ ՀՀԿ-ն միշտ պատրաստ է ցանկացած ձևով գործողություններ իրականացնել, որպեսզի կարողանանք հասնել իշխանափոխության։ Շարժման հետագա սպասելիքների հետ կապված՝ ասեմ, որ ակնկալիքները բավականին մեծ են, որովհետև եկեղեցին խորը հաշվով չի կարող պարտվել, Հայ Առաքելական եկեղեցին մշտապես հաղթողի դիրքում է եղել ։ Ինչ էլ որ լինի, մենք պատրաստ ենք կանգնելու մեր ազգային արժեքների կողքին, պատրաստ ենք ներդնել ամեն ինչ, որպեսզի փրկենք մեր պետականությունը»։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image