Այլ

«Դոմ-2»-ի նախկին մասնակիցը ցած է նետվել 6-րդ հարկից

«Դոմ-2»-ի նախկին մասնակիցը ցած է նետվել 6-րդ հարկից

 «Դոմ-2» նախագծի նախկին մասնակից Փիլիպ Չուբուկովը վայր է ընկել մոսկովյան շենքի 6-րդ հարկից։

Այս մասին հաղորդում է Life Shot-ի թելեգրամյան ալիքը։  Դեպքը տեղի է ունեցել այսօր առավոտյան 4-ին։ Նրա մարմինը հայտնաբերվել է Պերերվինյան բուլվարի  վրա։ Ոստիկանություն ահազանգել է այդ շենքի առաջին հարկի բնակչուհին, որը արթնացել է պատուհանից այն կողմ լսված բարձր ձայնից։

«РЕН ТВ»-ի տվյալներով՝ Չուբուկովը  վիճաբանել է կրտսեր եղբոր հետ, և դրանից հետո գնացել մյուս սենյակ, իսկ որոշ ժամանակ անց նրա մարմինը գտնվել է շենքի պատուհանների տակ։ Նաև հաղորդվում է, որ ընկնելուց առաջ Չուբուկովն ինչ-որ աղջկա հետ է եղել։ Մանրամասները ճշտվում են։

«Դոմ-2»-ի նկարահանումների ժամանակ, հիշեցնենք, 37-ամյա օպերատորն իրեն վատ էր զգացել , նրա համար «Շտապ օգնություն» էին կանչել, սակայն բժիշկները անզոր էին գտնվել։ Մահվան պատճառ էր նշվել սրտային սուր անբավարարությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image