Քաղաքականություն

Այն տաղանդները, որոնք ցանկություն կունենան դա անել,կաջակցենք

Այն տաղանդները, որոնք ցանկություն կունենան դա անել,կաջակցենք

Գործարար և բարերար Սամվել Կարապետյանը, ով հանդիսանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, հայտարարել է, որ նոր կառավարության ձևավորումից հետո առաջնահերթ նպատակներից մեկը պետք է լինի երիտասարդների համար Հայաստանում որակյալ կրթության ապահովումը։

Նրա խոսքով՝ պետությունն ու մասնավոր հատվածը միասին պետք է գործեն, որպեսզի երիտասարդները հնարավորություն ունենան հայրենիքում ստանալ լավ կրթություն և գտնել արժանապատիվ, բարձր վարձատրվող աշխատանք։

Կարապետյանը նաև նշել է, որ այն տաղանդավոր երիտասարդները, որոնք ունեն մեծ նպատակներ և ցանկանում են հասնել համաշխարհային հաջողությունների, կստանան լիարժեք աջակցություն բոլոր հնարավոր միջոցներով։

«Եթե կգտնվեն այնպիսի տաղանդներ, որոնք ցանկություն կունենան աշխարհը շուռ տալու, մենք ամեն ինչով աջակցելու ենք»,- նշել է նա:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image