Այլ

Անթույլատրելի է Նիկոլ անունը որպես վիրավորանք օգտագործել

Անթույլատրելի է Նիկոլ անունը որպես վիրավորանք օգտագործել

2023 թվականի մայիսին Փաշինյանը, ցեղասպանության թեմայով քաղաքական մանրևներից հետո, հայտարարեց․ «Ինձ թուրք ասելով՝ չեմ վիրավորվում և դա վիրավորանք չեմ ընդունում»։ Այս ձևակերպմամբ նա փորձեց «թուրք» բառը ներկայացնել որպես զուտ գոյական՝ ազգային ինքնության չեզոք նշում։ Իր տրամաբանությամբ՝ եթե մարդը ազգությամբ թուրք է, ինչո՞ւ պիտի վիրավորվի, երբ իրեն այդպես են կոչում։

Սակայն նույն հայտարարության մեջ կար մի կարևոր, նույնիսկ հակասական շեշտադրում․ «ՀՀ-ում, եթե մեկին ուզում են խոցել, ասում են՝ թուրք ես»։ Այս խոստովանությամբ նա ընդունեց մի իրականություն, որը վաղուց գոյություն ունի հայկական հասարակական գիտակցության մեջ․ երբ ազգությամբ հայ մարդուն են «թուրք» կոչում, դա չի ընկալվում որպես փաստի արձանագրում, այլ որպես խոցում։

Եթե խոսքը վերաբերում է ընդհանրական Հայաստանին, ուր «թուրք» բառը կիրառվում է վիրավորելու նպատակով, ապա հարց է առաջանում՝ ո՞րն է այդ երևույթի հիմքը։ Պատճառը պատմական է և ծանր։ Մորթվողը մորթողին շնորհակալություն չի հայտնում, եթե ունի բանականություն։ Հայոց ցեղասպանությունը մի ողջ ազգի մորթ էր՝ ոչ փոխաբերական, այլ իրական իմաստով։

Երբ հայ ղեկավար կոչեցյալը կանգնում է մորթված ազգի ժառանգների առաջ և ասում, որ իրեն չի խոցում այն բառը, որով այդ նույն ազգին պատմականորեն խոցել են, դա չի կարող աննկատ մնալ։ Հարցը անձնական վիրավորվածությունը չէ, այլ հավաքական հիշողությունը։ Ինչո՞ւ նա չի խոցվում, երբ հայի համար, ինչպես նաև բազմաթիվ այլ ժողովուրդների համար, այդ բառը վաղուց դուրս է եկել զուտ գոյականի դերից և դարձել է ծանր ածական՝ հագեցած պատմական բռնությամբ։ Օրինակները այնքան դաժան են, որ թվարկելու կարիք անգամ չկա։

Եվ եթե այսօր Մարդու իրավունքների պաշտպան հռչակված Անահիտ Մանասյանն ասում է, որ անթույլատրելի է «թուրք» ձևակերպումը որպես վիրավորանք օգտագործելը, արժե հիշեցնել, որ այդ թեման արդեն բազմիցս և տարբեր ձևերով քաղաքականապես մեկնաբանվել է հենց վարչապետի կողմից։ Հետևաբար, հավասարակշռության համար, լավ կլինի՝ քանի դեռ ուշ չէ, հնչի նաև մեկ այլ պարզ դիրքորոշում․ անթույլատրելի է անձի անունը վերածել վիրավորանքի։ Լավ կանի, քանի շուտ է, հայտարարություն անի՝ անթույլատրելի է՝ Նիկոլ անունը որպես վիրավորանք օգտագործել։ Փաստերն արդեն կան։ Հիշում եք՝ ոստիկանը ինչպես արձագանքեց ցուցարարին, երբ վերջինս նրան «Նիկոլ» անվանեց։ Այդ արձագանքը ցույց տվեց, որ անունները, անկախ քաղաքական համատեքստից, կարող են ընկալվել որպես խոցում։ Մնում է միայն հարցը՝ արդյոք այդ չափազանց պատվախնդիր ոստիկանը դեռ աշխատո՞ւմ է համակարգում, և ինչ եզրակացություններ են արվել այդ միջադեպից։ Գուցե կարողանա  հետևություն անել, թե ինչու է չեզոք անունը վերածվում ծանր, բացասական  ածականի։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image