Հայտնի է, որ Արցախի նախագահի պաշտոնավարման ժամկետը լրանում է մայիսի 21-ին, եւ որպեսզի այս ինստիտուտի լիազորությունները չավարտվեն, եւ Արցախի էջը հիմնովին չփակվի, Արցախի խորհրդարանում պետք է նախագահ ընտրեն՝ շաբաթներ առաջ իրականացրած սահմանադրական փոփոխությունների հիման վրա, որով թույլատրեցին, որ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանն ընտրի նախագահին։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ գործող նախագահ Սամվել Շահրամանյանը հակված չէ իր թեկնածությունն առաջադրելու, տեղեկացանք, որ Արցախի ներկայացուցչությունում շաբաթներ առաջ խորհրդարանականներին Շահրամանյանն առաջարկել է քննարկել հարմար թեկնածություններ, եւ եթե կան այդպիսիք, ներկայացնել։ Սակայն մեզ ասացին, որ որեւէ խմբակցություն մինչ այս պահը որեւէ մեկի թեկնածությունը չի ներկայացրել, ավելին, արցախցի պատգամավորները մտադրված են հանդիպում կազմակերպել նախագահի հետ եւ առաջադրել նրա թեկնածությունը, այլապես՝ թեկնածուի բացակայության դեպքում ընտրություն չի կայանա։ Իսկ նախագահի լիազորություններն ավատվելուց հետո 7-10-օրյա ժամկետում պետք է ընտրեն նոր նախագահ։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սոսկալի անկում
Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...
Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկա...
Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումներ...
Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրի...
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը...
200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կան...
Իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնո...
×
❮
❯