Հասարակություն

Խոշոր վթար Աշտարակի մայրուղում. վարորդներին արգելված է առաջ գնալ

Խոշոր վթար Աշտարակի մայրուղում. վարորդներին արգելված է առաջ գնալ

Այս պահին Աշտարակի մայրուղին կիլոմետրերով խցանված է խոշոր վթարի պատճառով։ «Ֆորդ տրանզիտ» մակնիշի ավտոմեքենան գլխիվայր շրջվել է, այրվում է, տեղում փրկարար ծառայության աշխատակիցներն են և հրշեջները։

Ավտոմեքենաներին առաջ շարժվել չեն թողնում, քանի որ առկա է գազի բալոնների պայթելու վտանգ, որը կարող է  մեծ տարածություն ընդգրկել։ Hraparak.am-ին տեղում աշխատող փրկարարները փոխանցեցին, որ այս պահին իրենց տվյալներով զոհեր չկան, վարորդը հասցրել է դուրս թռչել մեքենայի միջից։Լուսանկարները` hraparak.am֊ի

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image