Հասարակություն

Նորմալ երկիր լինեինք

Նորմալ երկիր լինեինք

Նորմալ իշխանություն ունենայինք` միայն պոզիտիվ ազդակներ ուղարկեր բզկտված, հուսահատ, պատերազմից դեռ ուշքի չեկած հանրությանը: Բոլորի մեջ եւ ամենուր միայն դրական բան փորձեր տեսնել: Խրախուսեր մարդկանց նախաձեռնություններն ու ձգտումները: Սաստեր ու պատժեր բոլոր նրանց, ովքեր ատելություն կտարածեին արցախցիների, ընդդիմադիրների, նախկինների նկատմամբ: Ամեն ինչ աներ, որ բարության, հանդուրժողականության, սիրո եւ համերաշխության մթնոլորտ հաստատվեր մեր փոքրիկ երկրում: Նորմալ ղեկավար լիներ` իր թիմակիցներին արգելեր շշպռելն ու քլնգելը, հրապարակային դիտողություններ աներ արայիկհարությունյանների նմաններին, որոնք փորձում են թիրախավորել որեւէ լրագրողի կամ քաղաքական գործչի: Ընդգծված ցույց տար, որ չի միջամտում իրավապահների գործառույթներին, արգելեր նրանց անգամ ներկա գտնվել կառավարության նիստերին եւ զեկուցել վարույթների ընթացքի մասին: Որեւէ կերպ, որեւէ բառով երբեւէ չխախտեր մարդկանց անմեղության կանխավարկածը, եթե չկա դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Արգելեր քննչական մարմիններին` չավարտված գործերի մասին հաղորդագրություններ տարածել: Նորմալ երկիր ունենայինք` մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող անձն ամեն օր մի պաշտոնյայի անթույլատրելի արարքի մասին հայտարարություն տարածեր եւ պարտադրեր, որ այդ պաշտոնյան պատժվի կամ ներողություն խնդրի: Նորմալ երկիր ունենայինք` երկրի առաջին դեմքի կինը բացառապես բարեգործությամբ եւ հումանիտար գործունեությամբ զբաղվեր` աննկատ ու համեստ, միայն օգտակար լինելու, թույլերին, խեղճերին, անապահովներին աջակից լինելու ծրագրով:

Նորմալ երկիր լինեինք` քաղաքական բանավեճի եւ գաղափարներ գեներացնելու իրական հարթակ լիներ խորհրդարանը: Եթե նորմալ երկիր լինեինք...
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image