«Հրապարակին» քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ գիշեր Գեղարքունիքի մարզում ականի պայթյունից վնասվածք է ստացել զինվորականներից մեկը: Մեր աղբյուրը պատմեց, որ Վարդենիսի սահմանային հատվածում կա ականապատված դաշտ, որի քարտեզը հայկական կողմը չունի։ Զինվորականը պատահաբար կանգնել է ականի վրա և տեղի ունեցած պայթյունի հետևանքով կորցրել ոտքը: Վիրավոր զինվորականին տեղափոխել են Երևան:
Ծառայակիցները նշում են, որ վիրավորը նվիրյալ զինվորական է՝ պատերազմների մասնակից:
«Հրապարակը» դիմեց պաշտպանության նախարարություն։ Մեզ հետ զրույցում ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանն ասաց․«Ականապայթյունային վնասվածք ստացած ՊՆ N զորամասի զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում, գտնվում է հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ»։
Վիրավոր զինվորականին շուտափույթ ապաքինում ենք մաղթում: