Հասարակություն

Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար․ զինվորի մայր

Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար․ զինվորի մայր

Ժամկետային զինծառայողի մայր Ջեյրան Կիրակոսյանը «Հրապարակին» է ուղարկել տեսանյութ, որտեղ զինծառայողները անմխիթար  պայմաններում են գտնվում։

Տեսանյութից երևում է, որ զինվորները հորդառատ անձրևից պատսպարվելու ելքեր են փնտրում՝ գլխներին ծածկ ստեղծելով, քանի որ  ուժեղ քամին պոկել է վրանները, զինվորները սառնամանիքին հայտնվել են դրսում: Ջեյրան Կիրակոսյանի խոսքերով՝ տղաները փետրվարի երկուսից գտնվում են Արցախի Լիսագոր համայնքում, որտեղ հերթափոխ պիտի իրականացնեին՝ բարձրանալով  դիրքեր․ «Էդտեղ դիրքեր չկան, երեխեքին բերել են բուք ու բորանի, անձրևի տակ թողել, իբրև այսօր նոր պիտի հետ գնան, բայց տեսնում եք, ինչ խայտառակ պայմաններում են մնացել։ Պալատկան խփել են, անձրևին, ցրտին մեջը պահել։ Իմ որդին, որ 44 օր էդ դժոխքի միջով անցել է, անգամ արձակուրդ չի եկել։ էսքանից հետո էդ երեխեքին առողջություն կմնա՞, առանց էդ էլ ինչերի միջով են անցել: Ես ոնց հասկանում եմ՝ ոչ թե զինվոր, այլ բոմժ ենք բերել իրենց համար»-մեզ հետ զրույցում սրտնեղած ասաց զինվորի մայրը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image