Հասարակություն

Ինձ հորդորում է, թե կարող եմ իրենցից խորհրդատվություն ստանալ, կարող եմ ինքս ՄԻՊ-ին խորհրդատվությամբ աջակցել

Ինձ  հորդորում է, թե կարող եմ իրենցից խորհրդատվություն ստանալ, կարող եմ ինքս ՄԻՊ-ին խորհրդատվությամբ աջակցել

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությունը կարգավորվում է ՀՀ Սահմանադրությամբ: Համաձայն որի, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի մարդու իրավունքների պաշտպանին դիմելու իրավունք ունի:Իսկ ո՞վ է մարդու իրավունքների պաշտպանը,կամ ըստ մարդու իրավունքների հռչակագրի՝ ՄԻՊ-ը: ՄԻՊ-ին ընտրում է ԱԺ-ն: ՄԻՊ-ը կարող է ընտրվել բարձրագույն կրկթություն ունեցող, հասարարության մեջ բարձր հեղինակություն վայելող յուրաքանչյուր ոք: Մայր օրենքում նշված է, որ ՄԻՊ-ը անկախ պաշտոնատար անձ է:
«Դեռևս 2023թվականի հոկտեմբերի 05-ին ահազանգ եմ կատարել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել այն մասին, թե  որդուս՝ 25-ամյա Արտյոմ Ադանալյանի սպանությունը կոծկվել եւ կոծկվում է ՀՀ գլխավոր դատախազության կողմից, այսօր էլ արդեն պատասխանատուն  ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը և Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն են:

Հաղորդումն օրենքով սահմանված կարգով ուղարկվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության Շիրակի մարզային վարչություն:Հաղորդումը նույն օրն ուղարկվել է ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչություն՝ հետագա ընթացքը լուծելու համար:Սակայն հետագա ընթացքը մինչև օրս, հերթական ցինիզմի դրսևորմամբ  չի լուծվել: Որպես իրավաբան՝ ես օրենքի բոլոր  պահանջներն իրենց տառացի և բառացի նշանակությամբ վկայակոչել եմ , բացահայտ ցույց տվել, թե ինչպես են այդ պահանջների վրա մեղմ ասած՝ «թքած» ունեցել իրավապահ համակարգում բարձր պաշտոններ զբաղեցնող անձինք:

Եվ այսպես, մինչև օրս՝ 11 ամիս է, իմ  ներկայացրած հաղորդման մասին ինձ  որևէ տեղեկություն չի տրամադրվել», -hraparak.am-ին պատմում է իրավապաշտպան Ռուզան Ադանալյանը, ում  որդու սպանության գործը տարիներ շարունակ ձգվում է:

Ռուզան  Ադանալյանը դիմում է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան՝ Ա.Մանասյանին, խնդրել իր լիազորությունների սահմաններում համապատասխան ընթացք տալ:

Մինչդեռ դիմումի շրջանակներում պարզվել է, որ Մարդու իրավունքների պաշտպանը խախտել է ՀՀ սահմանադրական օրենքի՝ 19-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները, համաձայն որի՝ բողոքը ստանալուց և հաշվառելուց անմիջապես հետո պաշտպանի սահմանած կարգով իրականացվում է բողոքի ուսումնասիրություն և, որի հիման վրա կայացվում է 4 որոշումներից որևէ մեկը՝ բողոքը քննարկման ընդունել, բողոքը չքննարկել, բողոք ներկայացրած անձին իր իրավունքների և ազատությունների պաշտպանության հնարավորությունները ներկայացնել, եւ բողոքն այլ անձի քննարկմանը ներկայացնել:

Բայց ինչպես տիկին Ադանալյանն է նշում․ «Փաստացի, պաշտպանը բողոքի կապակցությամբ նշված որոշումներից գեթ մեկ որոշում չի կայացրել և գրությամբ հայտնել է այն մասին,թե  բողոքը սահմանված կարգով ուսումնասիրվել է,տեղեկություններ ստանալու նպատակով գրություններ են ուղարկվել ՀՀ գլխավոր դատախազություն: Եվ ըստ էության՝ ՀՀ գլխավոր դատախազությունից ստացել է այնպիսի տեղեկություններ, որոնք իրենց հերթին փաստում են,որ հաղորդման ընթացքը չի համապատասխանում վերը նշածս՝ օրենքով նախատեսված նորմերի պահանջներին:Դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործություններին գործերով վարչության պետ՝ Արտակ Հարությունյանը, ով դեռևս Արտյոմի սպանության գործի նախաքննության փուլից թաթախված է սպանության իրական հանգամանքները կոծկելու մեջ, հաղորդումից 7-ամիս անց՝ Անահիտ Մանասյանին տեղեկություն է տրամադրել այն մասին,թե նույն օրը հաղորդումը կցվել է Շիրակի մարզային քննչական վարչությունում քննության առնվող մեկ այլ քրեական վարույթի նյութերին՝ համատեղ ընթացքը լուծելու համար, կատարվում է նախաքննություն: Բայց ,թե տվյալ քրեական վարույթի հետ ի՞նչ առնչություն կարող են ունենալ  Աննա Վարդապետյանն ու մարզի դատախազ Արմեն Չիչոյանը և քրեադատավարական այդ ո՞ր նորմերի համաձայն է ուղարկվել Շիրակի մարզային քննչական վարչությունում տվյալ քրեական վարույթին կցելու,կամ լիազորվա՞ծ է արդյոք նախաքննությունն իրականացնող քննիչը հարցաքննելու Աննա Վարդապետյանին և Արմեն Չիչոյանին, նշված չէ»,-ասում է սպանված երիտասարդի մայրը՝ հավելելով․ «Այս դեպքում ո՞րն է մարդու իրավունքների պաշտպանի և նշված պաշտոնատար անձանց դրսևորած վարքագծի և անգործության տարբերությունը:Անահիտ Մանասյանը,  խուսափելով համապատասխան որոշում կայացնելուց և  իմ խախտված իրավունքների  փաստը արձանագրելուց , մինչև օրս փնտրտուքի մեջ է ու  դեռ ինձ  հորդորում է, թե  հուզող հարցերիս վերաբերյալ կարող եմ իրենցից մանրամասն խորհրդատվություն ստանալ:

Անհամեստություն չթվա, բայց նման պայմաններում կարող եմ ինքս ՄԻՊ-ին խորհրդատվությամբ և ի դեպ՝ արդյունավետորեն աջակցել: Սա երկիրը կործանողների ձեռամբ համակարգային հերթական ողբերգությունն է...  » :
Ըստ Ռուզան Ադանալյանի՝ ՄԻՊ Անահիտ Մանասյանն իրեն ոչ պատշաճ պատասխանելու սուբյեկտիվ պատճառներն ունի․«Գիտենք, որ  Մանասյանն  աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի նախկին նախագահ՝ Գագիկ Հարությունյանի ենթակայության ներքո, իսկ վերը նշածս վարչության պետը՝ Արտակ Հարությունյանը նրա որդին է և ըստ գլխավոր դատախազության իմ աղբյուրների՝ Անահիտ Մանասյանը վերջինիս բարեխոսն է: Երկրորդ՝ Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի ընկերուհին է:Երրորդ՝ գլխավոր դատախազի տեղակալի թափուր պաշտոնի համար 2022թվականի նոյեմբերին հայտարարված մրցույթին դիմել ,մասնակցել է,այնուհետև հանձնաժողովի կողմից միաձայն քվեարկությամբ կայացված որոշմամբ՝ Աննա Վարդապետյանի ընկերուհի, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ՝ Անահիտ Մանասյանը նշանակվել է գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնին:Իսկ անցած տարվա ապրիլիլ ամսին ՔՊ խմբակցության կողմից Անահիտ Մանասյանն ընտրվել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան: Ընդամենը մեկ տարուց քիչ ավել պատմություն ունեցող ՄԻՊ-ը մայր օրենքով սահմանված իր գործունեությունը փաստորենծառայեցնում է ի պաշտպանություն դատախազության»:
Տիկին Ադանալյանը պնդում է, որ մի քանի անգամ  հարց է առաջադրել ՄԻՊ-ին,թե ի վերջո ինչու՞ է իր կողմից խախտվել սահմանադրական օրենքը, կոնկրետ իր դեպքում խախտվե՞լ են արդյոք իր իրավունքներն ու ազատությունները, պատասխան գրություններում ՄԻՊ-ը  շրջանցում է այդ հարցերը, խուսափում պատասխանել :

«Ի դեպ, սա ՄԱԿ-ի՝ մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի, եվրոպական գործընկերների հետ հանդիպումների ,զեկույցների համար  ՄԻՊ-ի մասին պատմող դասական օրինակ է...

Իր հարցազրուցներից մեկի ժամանակ Անահիտ Մանասյանը նշել է,թե՝ ինքը կարևոր է համարում խոսել սոսկ այն երևույթի և դիտարկումների մասին,որոնք իր աչքերին նայելով է արվում...

Հետաքրքիր է,երբ իմ իրավունքների և ազատությունների փաստարկված խախտման վերաբերյալ բողոքը քննարկման ընդունելու մասին որոշում չի կայացրել ՝ Անահիտ Մանասյանն ու՞մ աչքերին է նայել, մարդասպանություններ պարտակող ընկերուհու՞...»,-ասում է Ադանալյանը:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image