Քաղաքականություն

Կրոնական առաջնորդները կփրկեն աշխարհը. Փաշինյա՛ն, ուշադիր լսիր Տոկաևին

Կրոնական առաջնորդները կփրկեն աշխարհը. Փաշինյա՛ն, ուշադիր լսիր Տոկաևին

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ միջուկային հակամարտության սպառնալիքը մեծացել է։ Նա այս հայտարարությունն արել է Աստանայում կայացած համաշխարհային և ավանդական կրոնների առաջնորդների VIII համագումարում, հաղորդում է Tengrinews-ը։

«Միջուկային հակամարտության ռիսկը մտահոգության տեղիք է տալիս։ Մասնագետները նման Արմագեդոնի հավանականությունը գնահատում են որպես ամենաբարձր՝ վերջին տասնամյակների ընթացքում։ 

Ցավոք, կառուցողական նախաձեռնությունների և լիցքաթափման քաղաքականության փոխարեն, բախման մտածողությունը թափ է հավաքում, աշխարհաքաղաքական պառակտումները խորանում են, իսկ սոցիալական լարվածությունը՝ աճում», - նշել է պետության ղեկավարը։

Տոկաևը ընդգծել է դիվանագիտության և երկխոսության անհրաժեշտությունը՝ համաշխարհային լարվածությունը նվազեցնելու համար, ինչպես նաև մեկուսացումը հաղթահարելու և երկրների միջև վստահությունը ամրապնդելու կարևորությունը։

«Ես վստահում եմ կրոնական առաջնորդներին և նրանց ջանքերին՝ աշխարհը քաոսի մեջ գլորվելուց կանխելու համար՝ շատ քաղաքական գործիչների հիշեցնելով առողջ բանականության, բարի կամքի և բարոյական պատասխանատվության մասին», - հավելել է նախագահը։

Ղազախստանի ղեկավարի խոսքերն, իսկապես, կարևոր ահազանգ են, բայց նաև ուսանելի և ուղենշային կարող են լինել որոշ վայ-ղեկավարների և քաղաքական գործիչների համար, մասնավորապես՝ ՀՀ վարչապետի աթոռին գամված Նիկոլ Փաշինյանի:

Հրաշալի կլիներ, եթե ՀԱԵ-ի, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և հոգևորականության դեմ ՀՀ իշխանությունների կողմից մղվող անբարո զրպարտաարշավի հեղինակները՝ նույն Նիկոլի գլխավորությամբ, դադարեցնեին իրենց հոգեզուրկ ու հիվանդագին խոսույթն ու քայլերը, նույնպիսի հավատամք ու բարոյականություն ունենային և դարձի գային...

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image