Քրեական և համայնքային ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հետախուզվողներ են հայտնաբերվել
Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Բուխարեստ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հայտնաբերել, ձերբակալել և բաժին են տեղափոխել Էջմիածին քաղաքի բնակիչ 54-ամյա մի տղամարդու: Նա 2021 թ․ հոկտեմբերի 1-ից Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պրեկուրսորների իրացման և մաքսանենգության մեղադրանքներով. խափանման միջոցը՝ կալանք։
***
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Նանսենի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և վարչություն է տեղափոխվել 44-ամյա մի տղամարդ, որը 2025 թ․ դեկտեմբերի 24-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
***
Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունվարի 21-ին վարչություն է ներկայացել Երևան քաղաքի բնակիչ 34-ամյա մի երիտասարդ, որը հետախուզվում էր առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
***
Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 21-ին Նոր Երզնկա գյուղում հայտնաբերվել, ձերբակալվել և բաժին է տեղափոխվել 38-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր երթևեկության անվտանգության և տրանսպորտի շահագործման կանոնները խախտելու մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Հասարակություն
Հետախուզվող 4 տղամարդ է ձերբակալվել, այդ թվում «Զվարթնոց»-ից
Ամենաընթերցված
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
Գագիկ Ծառուկյանը դատի է տվել Փաշինյանին
«Հրապարակ»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ՀՀ վար...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
×
❮
❯