ՀՀ-ում ԵՄ առաքելության խնդիրը սահմանային գոտում կայունության խթանումն է, տեղում խաղաղության մթնոլորտի ստեղծումը և ԵՄ միջնորդական ջանքերին աջակցելը։
Այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն՝ մեկնաբանելով Հայաստանի սահմանին ԵՄ դիտորդների առաքելության հարցը։
Նշելով, որ ԵՄ-ն դատապարտել է Ադրբեջանի հարձակումները Հայաստանի հետ սահմանին և Բաքվի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացումը, Լույոն ընդգծել է.
«Այս քաղաքացիական հսկողությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ, դրա նպատակը տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելն է։ ԵԱՀԿ Մինսկի խումբը դեռ չի լուծարվել, կա, այն միասին չի աշխատում, այսինքն՝ երեք համանախագահները միասին չեն աշխատում, բայց մեզ համար՝ որպես Մինսկի խմբի համանախագահների, մեր առաքելությունը միշտ կա. ինչը նշանակում է, որ այն շարունակում է աշխատել Լեռնային Ղարաբաղի հարցում»։