Այլ

Մեր Եկեղեցին վերադարձրեք մեզ

Մեր Եկեղեցին վերադարձրեք մեզ

Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը լրագրողներին նշեց, որ այս պահին հնարավոր չէ հստակ ասել՝ կկայանա՞ Եպիսկոպոսաց ժողովը, թե ոչ։ Նա ընդգծեց, որ Գերագույն հոգևոր խորհրդի վեց եպիսկոպոսների վրա կա երկրի լքման արգելք, ինչը խոչընդոտում է ժողովի կազմակերպմանը։

«Եպիսկոպոսաց ժողովի գործունեությունը պահանջում է, որպեսզի ապահովված լինի քվորումը և ներկա լինեն բոլոր անհրաժեշտ եպիսկոպոսները։ Խնդիրը միայն քվորում ապահովելը չէ, կան նաև կոլեգիալ հարցեր, և փաստորեն ամեն ինչ անում են՝ հնարավորինս խոչընդոտելու, ձախողելու կամ հապաղեցնելու համար», – ասաց Նաթան Սրբազանը։
Ո՞րն է այլընտրանքը։ Ելք գտնել՝ դուրս գալու Եկեղեցու ներսում ստեղծված այս իրավիճակից, թե՞ հանձնվել ժամանակին։ Չմասնակցելը, ժողովը չեղարկելը չի կարող լինել ելք։ Սա ոչ միայն ժողովի կարևորությունն է ընդգծում, այլ նաև ցույց տալիս, որ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին գիտի՝ ինչպես պահպանել իր ինքնավարությունը ճնշումների պայմաններում, ինչպես նախկինում է գործել նման իրավիճակներում՝ առանց բռնի առճակատման։
Այս պայմաններում, երբ վարչական ռեսուրսով ոտնահարվում են հավատացյալների իրավունքները, վտանգված են մեր հազարամյա Եկեղեցու բնականոն հոգևոր գործառույթները, իրավիճակը կարող է դիտարկվել որպես Եկեղեցու «հանձնվել»։

Միակ հնարավոր և կառուցողական ելքը այսօր հեռավար մասնակցության մեխանիզմն է։ Այն թույլ է տալիս ապահովել քվորումը, շարունակել կոլեգիալ քննարկումները, պաշտպանել Եկեղեցու ինստիտուցիոնալ ինքնավարությունը և միաժամանակ բարձրաձայնել իրավիճակը միջազգային և տեղական լսարանի համար։ Բացակայությունները ֆիքսել որպես ճնշման հետևանք, տիրադավ քահանանաներին դիտարկել որպես պարտադրանքի զոհ։ Հեռավար մասնակցությունը հնարավորություն է տալիս անհասանելի եպիսկոպոսներին լիարժեք մասնակցել ժողովին, իրացնել իրենց ձայնի իրավունքը, խուսափել նոր բռնի ճնշումներից և ձերբակալություններից, ինչպես նաև ապահովել միջազգային հնչեղություն՝  գործընթացըն  ուղեկցելով  պաշտոնական հնչեղ հայտարարությամբ։

Այս իրավիճակում հավատացյալները բարձրաձայնում են իրենց ակնկալիքը. նրանք պահանջում են, որ մեր Եկեղեցին վերադարձվի մեզ, պաշտպանվի։ Նրանք ուզում են, որ ամեն կիրակի քահանաները, որոնք կարգալուծված են, ոստիկանական ուժերով չբերվեն եկեղեցի, և հավատացյալներին թույլ տրվի ազատ մտնել իրենց Եկեղեցի՝ առանց խոչընդոտների։ Խոսքը միայն շինարարական վերադարձի մասին չէ, այլ նաև հավատացյալների իրավունքների պաշտպանությունը։ Կարևոր է հասարակական հնչեղությունը ներսում։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image