Ի՞նչ եք ակնկալում այն մարդկանցից, որոնց գլուխները տասնամյակներ շարունակ լցրել են հակագիտական հետևյալ միֆերով․
Քարահունջը (իրականում՝ Զորաց քարեր) աստղադիտարան է։
Գյոբեկլի Թեփեն (Պորտասար) հայկական է։
Հայ-պոլինեզիական՝ 40.000-50.000 տարվա ընդհանրություններ։
Հայերենը Հնդեվրոպական լեզվաընտանիքի մայր լեզուն է, որից ճյուղավորվել են մյուս լեզուները։
Բասկերը հայ են։
Ուրարտերենը հայերեն է։
Ուրարտուն առաջին համահայկական պետությունն է։
Շումերները առաջացել են հայերից և հատկապես՝ Գիլգամեշը։
Հայերը 12-30 հազար տարեկան ազգ են։
Ոչ մի Էվոլյուցիա գոյություն չունի, քանի որ կապիկը չի կարող մարդ դառնալ (Նույնիսկ կաթոլիկ եկեղեցին է ընդունում Էվոլյուցիան)։
Երկրագունդն իրականում տափակ է։
Երկրագունդը գտնվում է տիեզերքի կենտրոնում։
Նյուտոնը հիմար անգլիացի է եղել ու իր կեղծ օրենքներով մարտահրավեր է նետել Մովսեսի՝ Աստծո օրենքներին (Տասնաբանյա)։
էյնշտեյնը քրիստոնյա է եղել։
Էս ցանկը դեռ երկար կարելի է շարունակել։ Իսկապես որևէ մեկին չեմ փորձում ծաղրել, ընդամենը ուզում եմ արձանագրել, որ մի ամբողջ շերտ տասնամյակներ շարունակ իրական կրթություն ստանալու փոխարեն սնուցվել է հակագիտությամբ։ Եվ դուք կարծո՞ւմ եք հնագիտության, պատմագիտության, աղբյուրագիտության, լեզվաբանության, ֆիզիկայի, կենսաբանության հաղորդած տվյալների վրա թքած ունեցող մարդիկ պետք է հավատա՞ն բժկության և ապացուցողական գիտության տրամադրած տվյալներին։ Իսկապես լավատես եք երբևէ գոյություն չունեցած «Ծովից ծով» Հայաստանով և «մասոնաջհուդական» դավադրություններով ապրող մարդկանց հարցում։