Էքսկլյուզիվ

Արփինե Հովհաննիսյանն ու ընկերը նախկինում համակուրսեցիներ են եղել․ նոր մանրամասներ

Արփինե Հովհաննիսյանն ու ընկերը նախկինում համակուրսեցիներ են եղել․ նոր մանրամասներ

Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն ընկեր ունի և նրանք շուտով պատրաստվում են ամուսնանալ։ «Հրապարակին» մի շարք մանրամասներ են հայտնի դարձել, Հովհաննիսյանի ընկերը Արշակ Մնացականյանն է, որը «Աստղիկ» ԲԿ-ում պլաստիկ վիրաբույժ է և պլաստիկ վիրաբուժության գծով  փոխտնօրեն ։ Արշակն ու Արփինեն առաջին կուրսում միմյանց հետ են սովորել ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետում , կուրսում մոտ 200 ուսանող է եղել, Արփինեն ու Արշակը տարբեր հոսքերում են եղել, առաջին տարում միմյանց չեն ճանաչել։ Իրավաբանականում 1 տարի սովորելուց հետո այդ ֆակուլտետ անվճար ընդունված և տարին գերազանց ավարտած Արշակը թողնում է ֆակուլտետը և ընդունվում է բժշկական համալսարան։ Այժմ նա Աստղիկ ԲԿ-ում տարին քթի մոտ 500 վիրահատություն է անում և համարվում է պլաստիկ վիրաբուժության առաջատար մասնագետ։ 

Արփինե Հովհաննիսյանն ու Արշակ Մնացականյանը ծանոթացել են միմյանց հետ այս տարվա սեպտեմբերի 28-ին՝ կուրսի 15-ամյակի առթիվ կազմակերպված երեկույթի ավարտին։  Ըստ մեր ունեցած տեղեկությունների՝ Արշակը պատրաստվում է Ամանորին ամուսնության առաջարկ անել Արփինեին։ Արփինե Հովհաննիսյանի 36 -ամյակին Արշակ Մնացականյանն ու Արփինե Հովհաննիսյանը  հայտարարել են, որ պաշտոնապես ընկեր և ընկերուհի են և հանդիպում են միմյանց հետ։ 

Նշենք նաև, որ «Հրապարակը» հունիսի 29-ին հարցազրույց է արել Արշակ Մնացականյանի հետ։

src=https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/79895174_1000921650309037_3485765942418341888_n.jpg?_nc_cat=102&_nc_eui2=AeFVdV4dBAdGqn5CHHnRaWJJtIRU5q7-OiYUp6Qn9_IWGWbLjFmXgZVuqsDHJTKKUl17VfbLnPRDNXaRs1gPsvyhLGjQCE7KDlcNdlwvPWgL6A&_nc_ohc=Vu0Tfa8XxHwAQnyVfiTtvgWHpTH-kRAKiHwrSKb_S7ncpPcjBPWg-_glg&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=2d5583966ea1db315692c1984ab8ef2a&oe=5E778271

src=https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/80385454_2654113161302477_6121327947358928896_n.jpg?_nc_cat=103&_nc_eui2=AeFl5bjvT0bGvp6vqkuiTOP5sTVUU9BY4-LbNWbteRhMYYsJfIxyKfY1Z6dP0MV5vDpCFGMPYIhTNdkSMJkda6g3dKCjlHwccvt1EI4KBqPEcg&_nc_ohc=AugNhxil8eYAQk6cRsXk7SgyR02bimwekOl9wAFUjeMDowx0iUOTtvoaQ&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=87e1c5390b26dfd1b7da0549fae567af&oe=5E6D31CD

src=https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/80396546_2612208305482491_9122018578265014272_n.jpg?_nc_cat=107&_nc_eui2=AeHn0oBRNtFglvzie_PUrbfJ9--qibuuU-3foYIrb-fx3JpcUz42PfqHj_Bh4wVwfeWokWFKjlkWxa243qngNr4sZgPnmNZCLSU4c5v5on79Ug&_nc_ohc=yBXzmHDePhEAQkIpbZxDkqK4jNrU5cV1iiVcYfqMdYFj19sK3BKWzEW2A&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=3950d354cc5aead29959b1fdd5e9127d&oe=5E6F1250

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image