Ռուս-ուկրաինական պատերազմն անմիջապես՝ դեռ ժամեր անց, սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա։ Երեկ լուրեր տարածվեցին, որ ռուսական ռուբլին կտրուկ արժեզրկվել է դոլարի եւ եվրոյի նկատմամբ։ Մասնավորապես, մոտ 10 ռուբլով ընկել է ռուսական փոխարժեքի գինը՝ հատելով 84 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց։ Եվրոյի դեպքում 96 ռուբլուց բարձր է կուրսը։ Այսպիսի տվյալներ մեկ էլ գրանցվել էին 2014 թվականին։ Մասնագետները կանխատեսում են ռուսական ռուբլու էլ ավելի արժեզրկում։ Այդ ամենն իր անդրադարձն է ունենում նաեւ հայկական շուկայի վրա։ Ռուբլին հայկական դրամի նկատմամբ եւս սկսել է արժեզրկվել։ Երեկ օրվա վերջին, ըստ Կենտրոնական բանկի սահմանած փոխարժեքի, 1 ռուբլին 5.6 դրամ էր, մինչդեռ նախորդ օրերին 6-ից բարձր էր։
Էքսկլյուզիվ
«Հրապարակ». Ռուս-ուկրաինական պատերազմը սկսեց իր բացասական հետեւանքներն ունենալ տնտեսության վրա
Ամենաընթերցված
Մոսկվան մեկնաբանել է Գյումրիում ռուսական ռազմաբազա...
Գյումրիում ռուսական ռազմաբազայի կարգավիճակի վերանայման մասին Հայաստանի կողմից ազդանշաններ դեռ չեն ստ...
Քաղաքական հայացքների համար ինձ ազատեցին պաշտոնից
Հարգելի՛ ընկերներ, հարազատներ, ուսանողներ, տեղեկացնում եմ ձեզ, որ այսօր քաղաքական հայացքների համար ա...
Ովքեր են առաջադրվել ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար․...
ԱԺ փոխնախագահի պաշտոնում թեկնածուների առաջադրման փուլն ավարտվել է, առաջադրվել է իշխանական հինգ պատգա...
×
❮
❯