Ժամանց

Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Օլիմպիական խաղերում

Ովքեր են ներկայացնելու Հայաստանը Օլիմպիական խաղերում

Հայաստանի 5 ներկայացուցիչներ փետրվարի 6-22-ը Միլանում և Կորտինա դ’Ամպեցոյում կմասնակցեն Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերին:

Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը, ինչպես նաև Կարինա Ակոպովա - Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:
Խաղերի բացման պաշտոնական արարողության ժամանակ Հայաստանի դրոշակակիրը կլինի Կարինա Ակոպովան-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը: Նրանք նվաճել են գեղասահքի զույգերի առաջին օլիմպիական ուղեգիրը ՀՀ անկախության շրջանում։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն գեղասահորդները. կարճ ծրագրի որակավորման փուլում նրանց մրցելույթը նախատեսված է փետրվարի 6-ին: Ազատ ծրագրի որակավորման փուլը տեղի կունենա փետրվարի 8-ին:

Փետրվարի 7-ին դահուկորդ Կատյա Գալստյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), փետրվարի 12-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Փետրվարի 8-ին Միքայել Միքայելյանը հանդես կգա 20 կմ սկիաթլոն (դասական/ազատ ոճ), իսկ փետրվարի 13-ին՝ 10 կմ ինտերվալ (ազատ ոճ) մրցաձևերում:

Լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը փետրվարի 14-ին կմասնակցի հսկա ոլորավայրէջք, իսկ փետրվարի 16-ին՝ ոլորավայրէջք մրցաձևերին:

Ձմեռային 25-րդ օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևերում:
 

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image