Եվրամիությունը նախատեսում է հաջորդ շաբաթ Հայաստան ուղարկել 100 հոգանոց քաղաքացիական առաքելություն։ Այս մասին Twitter-ում գրել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։
«ԵՄ-ն հաջորդ շաբաթ կուղարկի 100 հոգուց բաղկացած առաքելություն՝ նպաստելու խաղաղությանն ու կայունությանը»,-նշել է պաշտոնյան։
Նա նաև ասել է, որ ուրախ է հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ նշելով, որ Եվրամիությունը Հայաստանի նվիրյալ գործընկերն է։