ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ինչպես հայտնի է, այսօր Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը միացած դիվանագետներին դասալիք է անվանել: Սրբազանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում արձագանքեց վերոնշյալին:
«Դիվանագիտության մասին, որ խոսում են, թող հիշեն 2023 թվականի սեպտեմբերին ՄԱԿ-ում տեղի ունեցող անվտանգության խորհրդի նիստը, որտեղ Արարատ Միրզոյանն ասում էր մի բան՝ Բայրամովն իրեն հերքում էր Արարատ Միրզոյանի վարչապետի խոսքերով: Հայաստանի պատմության մեջ երբևէ այդպիսի խայտառակ դրվագ տեղի չի ունեցել, երբ այդպիսի կարևոր մարմնի ամբիոնում նման բան են մերժում և հերքում՝ սեփական երկրիդ ղեկավարի կողմից ասվածին հղումներ կատարված լինելով»,- ասաց Բագրատ Սրբազանը: