Ինֆորմացիայի ազատության կենտրոնը Բաց կառավարման գործընկերության շրջանակում այսօր կազմակերպել էր «Դո՛ւ տեղյակ լինելու իրավունք» ունես խորագիրը կրող սթրիթ արտ։Երևանի Գևորգ Չաուշի անվան փողոցին հարող կամրջի հենասյուներից մեկի պատին գունագեղ ներկերով դրոշմվեց մարդու հիմնարար իրավունքներից մեկի՝ տեղեկատվության ազատության մասին հիշեցումը:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյան
«Տեղյակ լինելու իրավունք ունենալը մարդու ամենակարևոր իրավունքն է: Որովհետև սա բանալի է,որը բացում է հնարավորություն, որպեսզի մարդը, եթե ունի տեղեկատվություն, կարողանա օգտվել իր մյուս բոլոր իրավունքներից: Եթե այն ունի ժամանակին լիարժեք ու ճշգրիտ, ուրեմն կարողանում է իր մյուս իրավունքներն իրականացնել: Եվ հակառակը, եթե չի ստանում ժամանակին ու լիարժեք տեղեկատվություն, ինքը խնդիրներ է ունենում և չի կարողանում իրացնել մյուս բոլոր իրավունքները: Սա է խորհուրդն այսօրվա մեր միջոցառման: Շատ կարևոր է, որպեսզի մարդկանց հոսքը և ուշադրությունը նաև Երևանի ծայրամասերի վրա ուղղենք: Ընտրեցինք հատկապես Գևորգ Չաուշի փողոցը, որովհետև ում ասում էինք՝ ոչ մեկ գրեթե այս փողոցի ոչ տեղը գիտեր, ոչ ընդհանրապես գիտեր, որ այսպիսի փողոց գոյություն ունի Երևանում: Եվ երկրորդ, այս կամուրջը մեկ-երկու տարվա պատմություն ունի, և քչերը գիտեն կամրջի մասին: Դրա համար, որպեսզի ուշադրությունը հրավիրենք նորակառույց, լավ, շատ օգտակար ճանապարհի վրա, որոշեցինք այս հատվածը նկարազարդել:Հատվածը շատ գորշ էր, մոխրագույն, ամեն անգամ անցնելուց ուզում էի ինչ-որ գույներով ներկել այս կամուրջը և այս ամենը հաշվի առնելով, ի վերջո որոշեցինք Գևորգ Չաուշի փողոցին հարող այս կամրջին նկարազարդում իրականացնել: Տեղեկատվության ազատությունը բաց կառավարման ընկերության կարևորագույն արժեքներից մեկն է և սա իրականացվում է հենց բաց կառավարման գործընկերության շրջանակներում, որին և անդամակցում է Հայաստանը 2011 թվականից ի վեր:
Վարչապետի աշխատակազմի ԲԿԳ- Հայաստանի համակարգող Լիլյա Աֆրիկյան
«Այսօր աշխարհում շատ արժեքավոր է ճիշտ տեղեկատվությունը և այն հմտությունները, որ մարդը կարողանա ճիշտ աղբյուրից ստանա այդ տեղեկատվությունը:Շատ կարևոր է խուսափել ապատեղեկատվությունից, հատկապես համավարակի և պատերազմի ժամանակ, որպեսզի կարողանաս քո ճիշտ որոշումը կայացնել և հասկանալ, թե որ ճանապարհով պետք է ընթանաս:Մեզ համար շատ կարևոր էր ապակենտրոնացնել այս գաղափարը և ապակենտրոնացնել այս փիլիսոփայությունը և փորձել քաղաքի ծայրամասերից մեկում հղումը, մեսիջը տարածել այս հետաքրքիր ձևաչափով:Սա նույնպես որոշակի առումով կրթական բաղադրիչ ունի և մեր անցորդները հնարավոր է և խցանման մեջ լինեն ճանապարհին ուշադրություն դարձնելով այս գրառմանը մտածեն նաև իրենց իրավունքների մասին և ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրենց իրավունքի ամսին:
Թե ինչպիսի վիճակում է գտնվում Հայաստանում ճշգրիտ տեղեկատվությունը, ասաց. «Առաջին հերթին մեզ մոտ բացակայում է մեդիագրագիտության ձիրքը և շնորհքը՝ հատկապես մեր քաղաքացիների շրջանակներում:Շատ կարևոր է, որպեսզի մարդը լինի մեդիագրագետ, ունենալ այդ կարողությունենրը և հասկանալ, ինչպես և որ աղբյուրից պետք է ստանալ ցանկացած տեղեկատվությունը:
Որտեղ և ովքեր են այս հարցում թերացել, Լիլյա Աֆրիկյանն ասաց.«Սա ընդհանուր կրթական բացթողում է, աշխարհում է տարածված:Եթե ուշադրություն դարձնենք մյուս երկրներում, ապա մեդիագրագիտության հարցը խնդիր է և այդ խնդիրը հատկապես սրվեց հենց համավարակի ընթացքում գլոբալ առումով տեղեկատվություն էր տրամադրվում, բայց հենց վերջերս հետազոտություն կար, որ հենց Միացյան Նահանգներում է այդ մեդիագրագիտության պակասի պատճառով շատ հաճախ հանրությունը սխալ տեղեկատվություն ստանալով իր առողջության մասով: Ցանկացած մարտահրավեր առիթ է կամ ճգնաժամ առիթ է վերանայելու մեր գործողությունները և շարժվել առաջ:
Հետաքրքրվեցինք նաև ինչպիսի ընթացք է ունենալու այս նախաձեռնությունը.«Գաղափար կա, որ նաև մարզերում տարածենք այս մեսիջը: Սա առաջին քայլն էր, որ փորձեցինք իրականացնել: Եվ այո մտածել ենք շարունակական դարձնել այն»:
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ծրագրերի համակարգող Մանե Մադոյան
«Այս մտահղացումը՝ ներգրավել երիտասարդներին այս պրոցեսի մեջ կարելի է իրան մեկնարկային պիլոտային փորձնական համարել, որովհետև մենք իսկապես բաց կառավարման գործընկերությունը հիմնված է այդ մասնակցության պրոցեսի վրա։ Ու երիտասարդները ամենաակտիվ, ամենահամարձակ, շատ անփոփոխ, հետո այդ փոփոխությունները իրականում կրող խումբ շատ կարևոր է, որ մասնակցեն: Բայց իրենց իրազեկության պակաս կա, այսինքն և այդ մասնակցելու ձևի մասով: Դրա համար որոշել էինք, որ այդ սթրիթ արտը, այն ինչը, որ երիտասարդներին ավելի հասկանալի լեզու է՝ օգտագործենք երիտասարդների ներգրավելու համար։Այս անգամ դիմել ենք Թերլեմեզյանի երեխաներին: Նրանք մարզից և Երևանի չորս ուսանողներ են Թերլեմեզյանի, ու այդ օգտագործում ենք հենց իրենց ԲԳԿ-ի մասին պատմելու, ու հույս ունենք, որ իրենք էլ իրենց գործընկերներին ու համակուրսեցիներին են պատմելու: Բայց մենք հույս ունենք, որ այս փորձառությունը հետագայում դարձնել ավելի մասշտաբային, այսինքն՝ ոչ թե ուղղակի ուսանողների հետ անհատական աշխատել, այլ աշխատել կառույցների հետ: Օրինակ Թերլեմեզյանի հետ կամ աշխատել մեկ այլ կրթական կենտրոնի հետ։ Իրենց համար հաճելի իրենց հասկանալի լեզվի միջոցով, միջոցառումների միջոցով, պատմել ԲԳԿ-ի մասին ու իրենց հուզող խնդիրները բերել բաց կառավարման գործընկերություն: Որովհետև, եթե իրենք չլինեն, իրենք ճիշտ չբացատրեն այն խնդիրները, որոնք իրենց հուզում են, դրանց լուծումները այնպես չի, որ իրենց բավարարելու է։ Դրա համար սա ոնց որ անմիջական մասնակցության լավ ձև է, հույս ունենք, որ այս անելուց հետո նաև իրենք ԲԳԿ- ինստինուցիոնալ մասնակցության մեխանիզմները ևս կօգտագործեն իրենց ասելիքը տեղ հասցնելու համար: Ի դեպ, պակասում է իրականում ԲԳԿ-ում երիտասարդական ոլորտի ներկայացուցիչների փորձագիտությունը։ Իրականում ԲԳԿ-ն անընդհատ գործընթաց է իրականացնում իրազեկման մասին։Այո, սա դրամաշնորհային ծրագրի շրջանակում է եղել, որովհետև պետք էր հանձնառությունների հաջորդ փաթեթ է նախատեսում, որ պետք էր դրա մասին խոսել: Բայց կոնկրետ ասել ինչ ծրագիր կարող է լինի հաջորդը, դժվար է ասել, բայց դրան ուղղված ցանկացած նախաձեռնություն կարող է լինել նաև վաղը, մյուս օրը, որովհետև ԲԳԿ-ն ինքը անընդհատ գործընթաց է, որովհետև այդ մասնակցայնությունը կարևոր է ոչ միայն, երբ որ հանձնառություն եք որոշում, այլ նաև ասենք պետությունը որոշեց,որ անումկ է, իսկ ով է վերահսկելու արդյոք պետությունը իսկապես անում է, թե չէ, ոնց է անում, այսինքն՝ ինքը անընդհատ գործընթաց է մասնակցայնությունը մշակելու, իրականացնելու: