Իշխանության ներկայացուցիչները ստում են այնպես, ինչպես շնչում են։ Իրական փաստերն ու առարկությունները նրանց բախվելով որպես խուլ պատ՝ հետ են շպրտվում։ Որովհետեւ իշխանության ներկայացուցիչներից յուրաքանչյուրը նախ քարոզիչ է, կուսակցական գործիչ, ուստի նրանց բոլոր քայլերը տեւական ժամանակ է եւ դեռ էլի շատ ամիսներ ուղղված են լինելու ընտրություններին։ Այս իշխանության ներկայացուցիչներն իրենց առաջնորդից ուրիշ բաներ էլ են սովորել։ Օրինակ, փաստերը հմտորեն մանիպուլացնելը՝ գլխիվայր շրջելը, իրենց մեղքն ուրիշների վրա բարդելը։ Ասենք, ԵԽԽՎ նստաշրջանում ելույթ ունեցող ԱԳ նախարարն ինչո՞ւ պետք է ընտրությունների, ապատեղեկատվության, մարդու իրավունքների մասին խոսի։ Եվ բոլոր հարցերին սխալ, սուտ, խեղաթյուրված պատասխաններ տա։ Ինչո՞ւ պետք է ԵԽԽՎ-ի նման հզոր կառույցն առաջնորդվի բացառապես իշխանության ղեկին գտնվողների տրամադրած տեղեկատվությամբ՝ ո՛չ ընդդիմությանը լսի, ո՛չ Հայաստանի լրատվամիջոցները մոնիտորինգ անի, ո՛չ հանրային գործիչների եզրահանգումներն ուսումնասիրի։ Ինչպես ժամանակին Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ էին հավասարության նշան դնում՝ զոհին հավասարեցնելով ագրեսորի հետ, այնպես էլ հիմա ՀՀ իշխանության եւ Եկեղեցու, ՀՀ իշխանության եւ ընդդիմության միջեւ են հավասարության նշան դնում, ավելին՝ իշխանությանը՝ զոհ, հոգեւորականներին ու ընդդիմադիրներին ագրեսոր հռչակում։ Տասնյակ տարիներ Հայաստան ժամանող եվրոպացիներն անցյալում անպայման հանդիպում էին քաղհասարակության ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, անաչառ աղբյուրներից տեղեկատվություն էին հայթայթում եւ կասկածի տակ դնում իշխանությունների ներկայացրած վարդագույն, միակողմանի պատկերը։ Ի՞նչ է պատահել՝ մոռացե՞լ են աշխատելու տարրական սկզբունքները։
Քաղաքականություն
Ի՞նչ է պատահել
Ամենաընթերցված
Պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկնե...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է լսելու Իրանի ներկայացուցիչների առաջարկները՝ ամե...
Հայկական կաթնամթերքի սահմանափակումից հետո Ռուսաստա...
Հայաստանից Ռուսաստան կաթնամթերքի ներմուծման նկատմամբ սահմանափակումների կիրառումը չի հանգեցնի ռուսակա...
Մի ավելի վատ բան է եղել, որի վրա արժեր կենտրոնանալ
2 օր է հետևում եմ և ուրախանում, թե Նիկոլ Փաշինյանի ձևավորած ծուռ հայելիների ու կործանված արժեքների ա...
Սամվել Կարապետյանը տուգանվել է
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 13-ին որոշում է կայացրել «Ուժեղ Հայաստան»...
×
❮
❯