Հասարակություն

Շոու, հերթական շոու․ Վարդան Ղուկասյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

Շոու, հերթական շոու․ Վարդան Ղուկասյանն՝ իրեն առաջադրված մեղադրանքի մասին

ՀՀ ՔԿ Շիրակի մարզային քննչական վարչությունում այսօր հաղորդագրություն էր տարածել Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանին իր պաշտոնավարման ժամանակահատվածում մեղսագրվող բազմաթիվ հանցագործությունների վերաբերյալ։ Միայն մեկ քրեական հոդվածով՝ 19 դրվագով, մյուսով՝ 9, 10,մի քանի պաշտոնատար անձանց օժանդակությամբ պաշտոնեական փատաթղթեր հանդիսացող համայնքապետարանի տեղեկանքների, աճուրդային հանձնաժողովի արձանագրություններ, սակարկությունների մասին օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի օտարման աճուրդներ 2001-2011 թթ․ ընթացքում ուղղակի վաճառքով կամ աճուրդով օտարում՝ի խախտումն ՀՀ հողային օրենսգրքի 60 -րդ հոդվածի։Խոսքը մասնավորապես վերաբերում է Գյումրու քաղաքային զբոսայգու առանձին տարածքներին, Գյումրի քաղաքի Ֆուրմանով, Ռուսթավելու, Սայաթ-Նովա, Գարեգին Նժդեհ փողոցների, Մարմաշենի խճուղու հարևանությամբ գտնվող հողամասերին, Մարմաշենի խճ. 13 հասցեում գտնվող հողամասին, Տիգրան Մեծ 31 հասցեի, Տ.Ճարտարապետ փող. մի քանի հողամասերին, նախկին զինվորական սովխոզի տարածքի մի քանի հողամասերին, Մուշ 2 թաղ. 11/11 հողամասին, Գյումրու Տեքստիլ ԲԲԸ-ին պատկանող հողամասից մի հատվածին, Գյումրի քաղաքի Աբովյան 262 հասցեում գտնվող պատմամշակութային արժեք ունեցող շինությանը: Վարդան Ղուկասյանը, որին մեղադրանքը առաջադրվել է երեկ՝ օգոստոսի 10-ին և ում նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, մեղադրվողի համար վատ տրամադրություններ չուներ, թեպետ սկզբում նեղսրտեց լրագրողների առատությունից։

-Պարոն Ղուկասյան, բարև Ձեզ, լրագրող է անհանգստացնում։

-Ինչքա՞ն լրագրող ունենք էս երկրում։

-Չեմ կարող ասել, երևի շատ-շատ։

-Հա, բա ես մեղք չե՞մ, անջատեմ՞,հեռախոսս։

-Լավ, շատ կարճ, կասե՞ք ոնց եղավ, որ միայն մեկ հոդվածով Ձեզ 19 դրվագով մեղադրանք է առաջադրվել։

-19-ը՞, /զարմանում է, ծիծաղում /, չեմ էլ հաշվել։ Շոու։ Հերթական շոուն է, աղջիկս։ Հիմա ոնց որ քեզ մեղադրեն։ Հիմա գան, անունդ ի՞նչ է․․․

-Անուշ։

-Լավ, Անուշ ջան, հիմարություն,շոուներ, բաներ, ինչ-որ մշտական անում են։Մեր տեսակը չեն ընդունում։ Մեր համարձակ տեսակը չեն ընդունում, նենց են անում, որ քո հետևից մարդ չգնա։ Էսպես է էսօր Սորոսի հանձնարարականն էս երկրում։ Քաշող ուժը պտի դուրս գա էս երկրից։ Պետք է կամ խփեն, ոնց որ 2007-ին մահափորձ արեցին, մինչև էսօր չեն բռնել, էս վերջերս էլ դատավորի տան վրա որ հարձակվել էին, էդ ավտոմատը գտել էին հարձակվողների ձեռքին։ Մինչև էս երկրում էս գործերը չբացվեն, սենց շառեր անըդհատ լինելու են։

-Նախաքննության մասին ու մեղադրանքի ե՞րբ եք իմացել։ Ինչո՞ւ, որովետև շատերը միայն վերջին պահին են իմանում։

-էսօր։

-Այսինքն, երբ կանչել են, մեղադրա՞նք են առաջադրել։

-Այո։Մինչև էդ լսում էի, որ ինչ-որ մարդկանց կանչում են, երեք տարի ա, աշխատում էին․․ հիմա էլ հերթական․․․ հավանական է՝ դիմացը քաղաքապետի ընտրություն է, մտածում են՝ կամ մեկին պաշտպանեմ, կամ ես դնեմ թեկնածությունս։ Ասենք՝ իտոգում ի՞նչ է եղել, իտոգում կառուցվել է մի հատ հոյակապ կառույց, որ դենդրո պարկ է համարվում։

-Բայց բազմաթիվ հասցեներ են նշվում։

-Բազմաթիվ հասցեները, ինչ ուզենան, կգրեն, իրենց ձեռքը չէ՞։ Բայց ոչ մի բան չի լինելու, մենք նենց ենք աշխատել, որ․․․ մի հատ բանաստեղծություն կար է՜, «Լենին պապին» ։ Լենին պապին մեռել է, ․․․Գիտեի՞ր պզտիկ վախտ։

-Մեզի ավանդ թողել՞ է․․․

-Հա, հետո մի բան էլ կար, որ մատը մի տեղ մնացել է։ Իրանցն էլ կմնա։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image