Երեկ գրել էինք, որ Ադրբեջանի իշխանությունները երեկ Հակարիի կամրջից` սահմանակետն անցնելիս, գերեվարել են Արցախի նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Արայիկ Հարությունյանին, ինչպես նաև Արցախի գործող նախագահ Սամվել Շահրամանյանին։ Երեք նախկին նախագահների ձերբակալության եւ Բաքու տեղափոխելու մասին տեղեկատվությունն ադրբեջանական կայքերը հաղորդել էին, իսկ Սամվել Շահրամանյանի մասով` լռում էին:
Քիչ առաջ տեղեկացանք, որ Ադրբեջանի իշխանություններն ազատ են արձակել Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանին։ Հավանաբար` բարբարոս ագրեսորն էլ է հասկանում, որ միջազգային իրավունքի տեսակետից անթույլատրելի, խայտառակ քայլեր է իրականացնում եւ արցախահայ բոլոր հայտնի գործիչներին գերի տանելը կարող է չմարսել եւ որոշել է մի քանիսին ազատ արձակել: