Հասարակություն

Քիչ չէ՞ 3-7 տարին

Քիչ չէ՞ 3-7 տարին

Փաստաբան Գարիկ Գալիկյանը հանրությանը տեղեկացրեց, որ սեփական երեխային բռնության ենթարկող կնոջ արարքը նախատեսում է 3-7 տարվա պատիժ։ Միանգամից նշենք՝ քիչ է։ Շատ քիչ է։ Նման արարքն իրեն թույլ տվողը, հատկապես երբ հաշվի ենք առնում արդեն բացահայտված բոլոր մանրամասները, պետք է կամ ցմահ բանտարկության արժանանա, կամ ստեղծվի հատուկ տրիբունալ եւ որպես բացառիկ դեպք՝ դատապարտվի մահապատժի։ Նույնիսկ եթե վաղը պարզվի, որ այդ կինն ունի հոգեկան խնդիրներ, դա չի կարող նրան «ապահովագրել» պատիժ կրելուց։

Չէ որ կան հանցագործություններ, որոնք որքան էլ տեղավորվեն քրեական օրենսգրքի շրջանակներում, պետք է առանձնահատուկ ընթացք ունենան` հանրային արժեքների, բարոյական նորմերի ոտնահարման առումով։ Դա այսօրվա դեպքն էր, Պեմզաշենի դեպքն էր ու այդպես էլի մի քանի դեպքեր, նաեւ Գյումրիում ողջնչացված ընտանիքի` Ավետիսյանների հայտնի դեպքն ու Պերմյակովը։ Հանրային պարսավանքը միայն նման դեպքերում բավարար չէ։ Նույնիսկ եթե այդ կինը մտնի բանտ, օրինակ, 3-7 տարի ժամկետով, այսպես ասենք՝ նրա պատիժը միայն մեկուսացումը չպետք է լինի։

Մենք բռնության կոչ չենք անում, բայց... Միաժամանակ, հաշվի առնելով կնոջ վկայությունը, որ դա արել է վճարովի` տեսանյութի դիմաց վարձատրության ակնկալիքով, պետք է անպայման գտնել պատվիրատուին, ինչպես նաեւ այն անձին, ով իրականացրել է նկարահանումը։ Նրանք էլ ոչ պակաս պատասխանատվություն ունեն, քան «օրվա հերոսը»։ Դե իսկ այն, որ այդ կինը, որին մարդ ասելն իսկ վիրավորանք է բոլոր մարդկանց համար, պետք է վիրահատությամբ զրկվի վերարտադրողական հնարավորությունից, ինչն, ի դեպ, քաղաքակիրթ աշխարհում ընդունված պատիժ է սեփական զավակներին խոշտանգողների նկատմամբ։ Հասարակությունը պետք է կարողանա իր միջից զտել եւ ոչնչացնել նման «մարդկային թերմացքներին»։

Ու պատահական չէ, որ հրեաների պատմությունը եթե ուսումնասիրենք, նմանատիպ արարքները պատժվել են քարկոծմամբ՝ բառի ամենաուղիղ իմաստով։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image