Հասարակություն

Նեղ շահերի համար քաղաքը «վարի» գնաց․ ում են մեղադրում գյումրեցիները

Նեղ շահերի համար քաղաքը «վարի» գնաց․ ում են մեղադրում գյումրեցիները

Շուրջ 12 տարի Հանրապետության երկրորդ քաղաքը կառավարելուց հետո «Բալասանյան դաշինքը» տեղի տվեց իշխանության ճնշումներին եւ առանց բացատրության, լուռ ու հնազանդ թողեց իշխանությունը՝ քաղաքը մատնելով անտերության։

«Բալասանյան դաշինքի» 14 ավագանու անդամների, այդ թվում՝ Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանի հրաժարականից հետո Գյումրու համայնքապետարանում բառի բուն իմաստով անտերություն է: « Քաղաքը դարձավ անգլուխ ձիավոր…»,-նկատում են գյումրեցիները :

Նախորդ ուրբաթ Գյումրիում ավագանու նիստը չկայացավ՝ քվորում չլինելու պատճառով։ Ավագանու արտահերթ նիստը հրավիրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը՝ Գյումրիի քաղաքապետ ընտրելու օրակարգով: 

Ըստ օրենքի՝ եւս մեկ անգամ նիստ հրավիրելու իրավունք կա։ Եթե այն կրկին չկայանա, ավագանին կլուծարվի եւ կնշանակվեն արտահերթ ընտրություններ։ Ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Քնարիկ Հարությունյանը վստահեցնում է, որ եթե շարժվեն ըստ ընթացակարգի, ապա օրենքի կարգավորմամբ  ընտրությունները տեղի կունենան մոտ ժամանակներս՝ ավագանու լուծարումից հետո 30-40 օրյա ժամկետում։ Ինչպես ավելի վաղ գրել էինք,
Գյումրու համար արդեն իսկ որոշակի պայքար է ընթանում: Բայց թե ում կընտրեն գյումրեցիները, եթե մոտ ապագայում ընրություններ լինեն, մեր հարցախույզից պարզ դարձավ, որ քաղաքացիների շրջանում անորոշություն է, հիասթափություն, եւ այն, որ  այսօր քաղաքն անտերության է մատնվել, «Բալասանյան դաշինքի» մեղքն է, համոզմունք են հայտնում քաղաքացիները։ Անձնական շահերի համար քաղաքը կործանեցին, կատարվածից վրդովված ու նեղացած են գյումրեցիները։

 «Իրանց նեղ շահերի համար կառավարման ինստիտուտը վարի գնաց։ 4-րդ եռամսյակը ամենակարևոր եռամսյակն է ՏԻՄ ի համար։ 4-րդ եռամսյակում է հավաքագրվում  տարեկան եկամտի 50-60 տոկոսը, կազմվում հաջորդ տարվա ֆինանսական պլանը։ Այսինքն երբ պետք լիներ «բերքահավաքը»,  մարդիկ թռան։ Էս մեզի խրատ էղնի, որ ամեն պատահականության ոչ ավագանի ընտրենք, ոչ պատգամավոր»,-ասում է գյումրեցի Աշոտ Կարապետյանը ։

«Ամբողջ Հայաստանում էդպես էլ հայամետ ղեկավար չընտրվեց, բոլորը կրակը քաշեցին իրենց օջախի տակ»,-կարծիք է հայտնում մեկ այլ գյումրեցի ։

«Բացատրություն չունի այն հանգամանքը, թե իշխանություններն ինչու ու հատկապես հիմա ստեղծեցին նման միջավայր, երբ ՀՀ ներքին ու արտաքին վտանգները խորանում են, չկա կայունություն և որևէ քիչ թե շատ նորմալ սցենար հետագայի համար։ Բալասանյան դաշինքը հավասարակշռված քաղաքականություն էր վարում քաղաքում և կարողանում էր համաչափություն պահել հակընդդեմ կողմերի միջև, ինչը ՏԻՄ կառավարման մոդելի առումով խիստ արդյունավետ էր կողմերի և քաղաքի համար։Միայն Գյումրիում տիրող քաոսի հաղթահարումն ահռելի ռեսուրս ու ջանք է պահանջելու և առանց հաջողության գրավականի, ինչը լրիվ մութ անտառ է և որևէ ելքի դեպքում հակառակ է աշխատելու»,-նշում է գյումրեցի արվեստագետ Արթուր Գևորգյանը։

Ուշագրավ է, որ այս զարգացումների ֆոնին, հարցված գյումրեցիների մեծամասնությունը շեշտում է․ 
«Կընտրենք նրան, ով մեզ ու քաղաքին տեր կեղնի»։ Իսկ թե քաղաքական որ ուժին են նախապատվություն տալիս, շարքային գյումրեցու համար շատ բան անորոշ է, իրենց խոսքերով՝ կուշտ են  բոլորից՝ ընդդիմություն, իշխանություն ասվածից, նորի նկատմամբ էլ կորել է հավատն ու վստահությունը։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image