Քաղաքականություն

Ինձ ճանաչեց ու փախավ, նպաստառու են ինձ սարքել. Փաշինյանի քարոզարշավը Գյումրիում հարթ չի ընթանում

Ինձ ճանաչեց ու փախավ, նպաստառու են ինձ սարքել.  Փաշինյանի քարոզարշավը Գյումրիում հարթ չի ընթանում

Այսօր վաղ առավոտից Նիկոլ Փաշինյանը, որը գիշերել է Գյումրիում, շարունակում է քարոզարշավը քաղաքի տարբեր թաղամասերում և փողոցներում։ Նա շրջում էր համակիրների ուղեկցությամբ՝ քաղաքացիներին բաժանելով քարոզչական նյութեր և իր հեղինակած քարտեզը` բրոշի տեսքով։

Ուշագրավ էր, որ Փաշինյանն այս անգամ երկար ելույթներով հանդես չի գալիս և հիմնականում խուսափում է տեղում ծավալուն քննարկումներից։ Փոխարենը քաղաքացիներին հրավիրում է մասնակցելու երեկոյան ժամը 20:00-ին Վարդանանց հրապարակում նախատեսված հանրահավաքին՝ նշելով, որ իր հիմնական ասելիքը կհնչեցնի հենց այնտեղ։

Սակայն քարոզարշավն առանց միջադեպերի չի անցնում։ Քաղաքի փողոցներից մեկում գրեթե միաժամանակ քարոզչական ակցիա էին իրականացնում ինչպես ՔՊ-ի, այնպես էլ «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները։ Երկու կողմերի ավտոբուսների հանդիպման պահին սկսվեցին փոխադարձ վանկարկումներ. մի կողմից հնչում էին «Սամվել վարչապետ», մյուս կողմից՝ «Փաշինյան վարչապետ» կոչերը։

Դրանից անմիջապես հետո վիճաբանություն է ծագել մի քաղաքացու և Փաշինյանի համակիրների միջև։ Քաղաքացին փորձում էր մոտենալ վարչապետին և ներկայացնել իր խնդիրները, սակայն վերջինս տեսնելով նրան, շտապել է ավտոբուս նստել։ Քաղաքացին բարձրաձայն դժգոհել է պնդելով, թե Փաշինյանն իրեն ճանաչելով խուսափեց հանդիպումից։

Քաղաքացին, որ ազատամարտիկ Ժիրայր Գալստյանն էր, դեպքից հետո մեզ ասաց, որ 2018 թվականին աջակցել է Փաշինյանի շարժմանը՝ հավատալով փոփոխությունների խոստումներին։

«2018-ին Նիկոլի կողքին քայլել եմ՝ մտածելով, որ երկիրը դեպի լավն է փոխվելու։ Այսօր, սակայն, իմ կյանքը գլխիվայր է շրջվել։ Կայուն աշխատանք ունեցող մարդուց դարձել եմ նպաստառու, ինձ դարձրին նպաստառու,իսկ 3 երեխաներիս պահելու համար ստանում եմ ընդամենը 36 հազար դրամ նպաստ»,- ասաց նա։

Գալստյանը նաև նշեց, որ իշխանությունների հասցեին քննադատություն հնչեցնելու համար Փաշինյանի համակիրները փորձում են թիրախավորել իրեն և ընդդիմադիրներին՝ հավելելով.«Սամվել Կարապետյանը բարերար է, Փաշինյանը՝ ստաախոս»։

Լրահոս

Ամենաընթերցված

Հունիսի 4-ին լույս չի լինի

Հունիսի 4-ին լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...

×
Gallery Image