Հասարակություն

Եթե նման մարդ կա, անհապաղ թող դիմի հոգեբույժի

Եթե նման մարդ կա, անհապաղ թող դիմի հոգեբույժի

Տեղեկատվական ողջ օրակարգը ողողված է Տավուշի մարզի Կիրանց գյուղում կառուցված իբր սահմանային պատի  լուսանկարներով։
Հենց այնտեղ է, որ թավշյա իշխանությունների կողմից Հայաստանի հյուսիսի ռազմավարական տարածքները թուրք-ադրբեջանական տանդեմին կամավոր հանձնելուց հետո պատ է կառուցվում և փշալարեր ձգվում։

Այս պատը ոչ միայն իշխանամետ խաբեության և «դեմարկացիա/դելիմիտացիա» կոչվող էժանագին, թրքամետ «խաղերի» խորհրդանիշ է, այլ նախ և առաջ մանիպուլյացիայի, ամոթի և խայտառակության խորհրդանիշ է հայ ժողովրդի մտածող հատվածի համար:
Մի քանի հարց և ամեն ինչ պարզ կդառնա։
Մի՞թե մեկը կա, որ կարծում է, թե փշալարերով պատ կամ պարիսպ կառուցելը կկանգնեցնի ադրբեջանցի մարդասպաններին, եթե նրանք որոշեն հարձակվել գյուղի վրա։ 
Մի՞թե ինչ-որ մեկը լրջորեն մտածում է, որ պատն ու փշալարը կանգնեցնելու են ադրբեջանական զինված ավազակախմբերը, երբ (հենց երբ, ոչ թե եթե) որոշեն կտրել Հայաստանը Վրաստանին կապող ռազմավարական ճանապարհները:

Մի՞թե մարդ կա, ով լրջորեն մտածում է, որ եթե ֆիզիկապես պատի հետևից ադրբեջանցիներ չեն երևում, ապա նրանք կդադարեն սպառնալիք կրել Կիրանցի բնակիչների համար:
Մի՞թե ոչ ոք չի հասկանում, որ փշալարերով պատ ու պարիսպ կառուցելն ընդամենը հայկական իշխանությունների նողկալի ու գռեհիկ ՓիԱր ակցիա է:

Մի՞թե որևէ մեկը լրջորեն մտածում է, որ Ալիևին կամ Էրդողանին կանգնեցնելու են բետոնե սահմանային սյունը, փշալարը կամ պատը:

Եթե ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ ցանկապատի կառուցումը լուծում է Հայաստանի սահմանի հարցը, և Ադրբեջանը կդադարի առաջ տանել Հայաստանի ոչնչացման հայեցակարգը, որը կոչվում է «Արևմտյան Ադրբեջան», ապա կարծում եմ, որ այդ մարդիկ շտապ պետք է դիմեն հոգեբույժի։
Ես լրիվ լուրջ եմ ասում:

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image