Հասարակություն

Լոռու մարզում որոշել են ուսուցիչներին որպես բանվորական ո՞ւժ օգտագործել․ Ահազանգ

Լոռու մարզում որոշել են ուսուցիչներին որպես բանվորական ո՞ւժ օգտագործել․ Ահազանգ

«Հրապարակի» խմբագրություն ահազանգեցին Լոռու մարզից, որ Լոռու մարզպետարանը դպրոցների տնօրեններին հարկադրում է կամավորներ հավաքագրել, որոնք կմասնակցեն գետերի հունի մաքրման աշխատանքներին։

Ահազանգողները նշեցին, որ այդ հաղորդակցությունը իրականացնում է մարզպետարանի աշխատակից Մարինե Նահապետյանը։

«Հրամայական տոնով տնօրեններին կարգադրում է «կամավորներ ներգրավվել ուսուցչական կազմից»,- փոխանցեցին մեզ։

Դպրոցների աշխատակազմերը բողոքում են, որ բարձր աշխատավարձ ստացող ոստիկանները ներգրավված են քաղաքացիների ազատ խոսքը ճնշելու գործողություններում, իսկ ուսուցչական կազմին էլ փորձում են որպես բանվորական ուժ ներգրավել։

Կապ հաստատեցինք Մարինե Նահապետյանի հետ և խնդրեցինք մանրամասնել, արդյոք կամավորների հավաքագրում տեղի է ունենում, ասաց այո։

Ստիպողաբա՞ր են կամավորներ ներգրավվում աշխատանքներում, թե ոչ, ասաց․«Եթե Դուք ասում եք կամավոր, ի՞նչ է նշանակում ստիպողաբար, որևէ նման բան չկա։ Մենք ընդամենը տնօրեններին ասել ենք, որ եթե կան մարդիկ,ովքեր կամավորական սկզբունքներով ցանկություն ունեն օգնելու, օժանդակելու՝ կարող են դիմել մեզ»,-ասաց Նահապետյանը։

Թե քանի դիմող է եղել կամ քանի դիմողից, ասաց, որ շատ են եղել, սակայն այս պահին թվի մասին որևէ տեղեկատվություն չունի և հորդորեց գրությամբ դիմել։ Ոստիկանների՝ աշխատանքներում ներգրավվածության մասով էլ ասաց․«Ես մնացած աշխատանքների մասով տեղյակ չեմ՝ ճիշտն ասած»։

Լրահոս

Ամենաընթերցված

Շատ կարեւոր հաշիվը

Շատ կարեւոր հաշիվը

Հաշվե՞լ եք, թե որքան մարդ է մտահոգ գյուղմթերքի արտահանման սահմանափակումների հետեւանքով առաջացող խնդի...

×
Gallery Image