Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր տանող ճամփան այնքան փակ մնաց, մինչեւ Փաշինյանն ու իր ՔՊ-ականները հեռացան։ Այդ ընթացքում «Հրապարակը» զրուցել է քաղաքացիների հետ, հարցրել իրենց տեսակետը՝ գործող իշխանության քաղաքականության մասին, գոհ են, թե՞ դժգոհ։
Մարտունու Մատինա գյուղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Ստեփան Մնացականյանը բողոքում ՝ «պատմական Հայաստանից հիշում է միայն, որ «ողորմելի» աշխատավարձը, ասում է՝ նախկինները թալանում էին, իսկ ներկաները երկիրը առաջ են տանում։ Հարցին՝ որպես դպրոցի փոխտնօրեն կիսու՞մ եք Փաշինյանին այն կարծիքը, որ Արցախը Ադրբեջան է, չի պատասխանում, ոչ ասում է՝ այո, ոչ ասում է՝ ոչ։ Նույն հարցը 4 անգամ տալիս եմ, ի վերջո պատասխանում է․ «Հողը նրանն է, ով դրա վրա ապրում է»։
Ճշտող հարցին՝ Գլենդելը հայերինն է, հայեր են ապրում Գլենդելում, ասում է․ «Ինչ կապ ունի, կարող է էնքան շատանան, որ գլենդելն էլ մերը լինի»։
Մանրամասն՝ տեսանյութում