Թոշակները 10 հազար դրամով բարձրացնելու Նիկոլ Փաշինյանի անսպասելի «աչքալուսանքը» խուճապ է առաջացրել ՔՊ-ում։ Մի քանի օր է՝ կուլիսներում քննարկում են, թե, ուրեմն, վիճակն այնքան վատ է, որ Փաշինյանը որոշել է ինքն իրեն դեմ գնալ եւ շաբաթներ առաջ իր ասածը հերքել, գնալ մի քայլի, որի անհրաժեշտությունը չէր տեսնում այն ժամանակ։ Չնայած կուսակցական փակ հավաքների ժամանակ Փաշինյանը ՔՊ-ականներին դուխ է տալիս, որ «60+»-ի համար ենք պայքարում, բայց ՔՊ-ում բոլորը հասկացել են, որ եթե Փաշինյանի «խփած» տոկոսներն իրականությանը մի քիչ մոտ լինեին, ինքն իրեն այսօր ծաղրի առարկա չէր դարձնի՝ ինքզինքը հակասելով ու մի ամիս առաջվա իր ասածներին դեմ գնալով։ Ի դեպ, ՔՊ-ում չեն բացառում, որ եթե իրավիճակը նման քայլերով չփոխվի հօգուտ իրենց, մի «վերջին վարիանտ»՝ ուժային մեթոդներով խաղից դուրս կհանեն որոշ ընդդիմադիրների։ Չնայած այստեղ էլ նոր վտանգներ կարող են ծագել։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ»․ Ախորժակն ուտելիս է բացվում
Հեռացող ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, Սահմանադրության օրվա առթիվ, մեկ աշխատավարձի չափով պարգեւատրել է պ...
Գաղտնի տեղեկություններով փաստաթղթերը գտել են աղբան...
Բրիտանական Պաշտպանության նախարարության գաղտնի տեղեկություններ պարունակող փաստաթղթերը հայտնաբերվել են...
Այսքան անպատկառ ու բացեիբաց հաշվեհարդա՞ր... պատմու...
Մոռանանք, որ 18-ին Փաշինյանն իշխանության է եկել նաև Գագիկ Ծառուկյանի շնորհիվ, (նա մարդկային երախտագի...
«Հրապարակ»․ Միջպետական ճանապարհի դիմաց Ադրբեջանի մ...
2024 թվականին սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով Ադրբեջանին հանձնվեցին Կիրանց գյուղից շուրջ...
×
❮
❯