Հասարակություն

Սա իրականություն է, որը մեզ համոզում են չնկատել և պարզապես  «գոյատևել» 

Սա իրականություն է, որը մեզ համոզում են չնկատել և պարզապես  «գոյատևել» 

Հասարակության մեջ «խեղճացածի» կոմպլեքսը սերմանելու և պարտադրելու քաղաքականությունը մարդկանց կառավարման ամենաազդեցիկ ու նենգ մեթոդներից մեկն է։ 

Մեզ մշտապես վախեցնում են պատերազմով և պահանջում են մեր իսկ ինքնությունից  հրաժարվել իբր «խաղաղության» դիմաց ( ինչը իրական  խաղաղության հետ ոչ մի կապ չունի) , որը իրականում հանդիսանում է  ժողովրդի ինքնապաշտպանական բնազդի մեջ «ներդրված» մտավոր քաղցկեղային ուռուցք ՝ փոխարենը առաջարկելով «ուտելիք և զվարճանքներ»։

Անդադար խոսքերը, թե իբր հենց նվաստացման մեջ, թուլության մեջ և արժանապատվության կորստի մեջ մենք կգտնենք «փրկություն», հենց այդ խոսքերն են ներքուստ  ջարդում մարդկանց։ Մարդը կարող է ապրել սոված և ծարավ , բայց արժանապատվության կորուստը և խեղճությունը սպանում է ավելի դաժան, քան գնդակն կամ դանակը։

Ի դեպ, նվաստացված «խղճի» կոմպլեքսի պարտադրումը տարբեր ռեժիմների կողմից բազմիցս կիրառվել է։ Բավական է հիշել նացիստական համակենտրոնացման ճամբարները Մեծ Հայրենական Պատերազմի  ժամանակ։ Հիշե՛ք մեթոդը․ թե ինչպես Բուխենվալդ կամ Աուշվից հասնելու պահից մարդուն նախևառաջ զրկում էին անունից, ազգանունից, ազգային ինքնությունից և փոխարենը դաստակին համար էին դաջում։ Ինչո՞ւ։ Շատ պարզ է․ նվաստացված մարդն կորցնում է պայքարելու իմաստը, նա ներսից կոտրված է և այդպիսի մարդուն կառավարելը չափազանց հեշտ է։ Ահա թե ինչու համակենտրոնացման ճամբարների գերիները անխոս, կամավոր քայլում էին դեպի գազախցիկները։

Նույնը էին անում թուրքերը, երբ Դեյր-Էզ-Զորի անապատով  տանում էին ոչնչացման հարյուր հազարավոր հայերի․ մինչ այդ նրանց  սարսափելի տանջելով և նվաստացնելով՝ փաստացի կոտրելով մարդկանց դիմադրելու կամքը։ Նույն մեթոդն էր կիրառվում նաև արցախցիների նկատմամբ Ալիևի ֆաշիստական ռեժիմի կողմից, երբ 9 ամիս սովի էր մատնում արցախահայերին։

Այս ամենի գիտակցումն է հանդիսանում  երկրի ու ժողովրդի գոյատևման առանցքային «մենթալ» գործոններից մեկը։
ԵՒ իզուր  չէ, որ Գագիկ Ծառուկյանը «Առաջարկ Հայաստանին» գլոբալ կոնցեպտի  շրջանակում առաջնային խնդիրներից մեկն է համարում մարդկանց ոտնահարված արժանապատվության վերականգնումը և դուրս բերումը մարդկանց «խեղճացած» վիճակից։

Ծառուկյանն ասում է․ մենք աշխարհից  «ողորմության» խղճուկ ու նվաստված «խնդրատուն» չենք, մենք Ազգ ենք, որի համար արժանապատվությունը բնական վիճակ է, և մենք չենք կարող ֆիզիկապես գոյատևել կոտրված (խեղճացած) վիճակում ։Դա անհնար է։ Հայ ժողովրդի մոտ գոյություն ունեն հսկայական ինտելեկտուալ, տնտեսական, դիվանագիտական և պարզապես մարդկային ռեսուրսներ։ Սփյուռք + Մայր Հայաստան միասին ապահովում են այնպիսի ներքին ներուժ երկրի վերականգնման և զարգացման համար, ինչն աշխարհում շատ քիչ ժողովուրդների ու պետությունների մոտ կարելի է գտնել։

Սա իրականություն է, որը մեզ համոզում են չնկատել և պարզապես  «գոյատևել» ապավինելով սրա-նրա «բարի վերաբերմունքին»։

Պարզապես հիշեք, որ Մենք բոլորս  արժանապատիվ զավակներնենք Հայ ժողովրդի, և մենք վախը սրտում և «վիզներս ծուռ» խեղճ ապրող նվաստացած մարդիկ չենք։
Եվ այո՝ մեր երկրի վերականգնումը պետք է սկսվի հենց մեզանից ...յուրաքանչյուրից։
Ամեն մեկիս  եզակի դերը հասկանալուց՝ երկրի վերածննդի և մեր Ազգի պատմության մեջ։

Արժանապատվությունը, ինքնահարգանքը և միասին լինելու ձգտումը՝ ահա մեր գոյատևման, վերականգնման և զարգացման միակ հնարավորությունը։
Մենք խեղճ չենք։

Արման Աբովյան

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image