Հասարակություն

Երդմնազանցները

Երդմնազանցները

Կարելի է 24 ժամ թվարկել բոլոր այն խոստումները, որոնք տվել են 2018-ին իշխանության եկած անձինք, եւ որոնք, իրենցից կախված կամ չկախված պատճառներով, չեն կատարվել: Կարող ենք անգամ ավելի հետ գնալ եւ հիշել, թե նախկին իշխանություններին ինչում էին մեղադրում ընդդիմադիր «Քաղպայմանագրի» եւ «Ելք» դաշինքի լիդերները, եւ ինչպես են այժմ այդ բոլորը` մի բան էլ ավելի ծաղկեցրած, իրականացնում իրենք: Ինչպես էին խոստանում ազատել հանրությանը տուգանքներից ու ավելորդ ֆինանսական բեռից, հիմա կրկնապատկել-եռապատկել են ՀՀ քաղաքացիների ֆինանսական բեռը: Ինչպես էին օրինակներ բերում եվրոպական զարգացած երկրներից, որտեղ համեստ, ժուժկալ իշխանություններ կան, որտեղ «պադավատապետություններ» չկան, եւ ինչպես դարձան մեր պատմության ամենաշռայլ վատնումներն արած, ամենից շատ թիկնապահ ու «պադավատ» պահող իշխանությունը:

Ի՜նչ ոսկե սարեր էին խոստանում մեզ, ինչպես էին ասում, որ թավշյա, ոչ բռնի հեղափոխությունն այնպիսի մեծ վստահություն է առաջացրել ՀՀ իշխանությունների նկատմամբ, որ հիմա ներդրումներն ուղղակի հոսելու են դեպի Հայաստան: Բայց ոչ թե ներդրումներ հոսեցին դեպի Հայաստան, այլ Հայաստանի պետական պարտքը կրկնապատկվեց, իսկ դրա արդյունքում ոչ մի մնայուն արժեք չստեղծվեց, ոչ մի արտադրություն չհիմնվեց, միջազգային որակի ոչ մի ենթակառուցվածք չսարքվեց, բայց աղքատությունը մեծացավ:

Ինչպես էին խոստանում ամեն ինչ համաձայնեցնել ժողովրդի հետ, ամեն հարցում որոշում կայացնելուց առաջ դիմել հանրությանը, հիմա մենք ադրբեջանական մամուլից ավելի շատ բան ենք իմանում իրենց որոշումների մասին, քան` իրենցից: Ինչպես էին խոստանում ինստիտուտներ կայացնել, բայց ամենադաժան կառավարման բուրգը հենց իրենք ստեղծեցին, որտեղ ամեն ինչ մեկ մարդ է որոշում:

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image