Քաղաքականություն

Ո՞ր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի

Ո՞ր դատավորները պետք է ենթարկվեն վեթթինգի

«Պետական կարիքների զոհեր» ՀԿ ղեկավար Սեդրակ Բաղդասարյանը Hraparak.am-ի հետ զրույցում հիշում է, թե ինչպես 2004թ․ կառավարության որոշմամբ առանց մրցույթի հողամասեր տրամադրելու պետական կարիքների համար կառուցապատման ծրագրեր իրականացնելու h.909-N որոշման մեջ ընդգրկվել է «Վիզկոն» ՍՊԸ-ն, որն, իր պնդմամբ, հինգ հարյուր հազար ԱՄՆ դոլար կաշառք է տվել Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանին։ 

«Հետագայում այդ «Վիզկոն»-ի  հիմնադիր տնօրեն Պավել Անդերսոնը հայտարարում է, որ ինքը գումարներ է տվել դատավորներին, անձամբ նշել դատավորների անուն-ազգանունները։

Օրինակ՝ Մնացական Մարտիրոսյանին տվել է 5000 ԱՄՆ դոլար, Վերաքննիչ դատարանի դատավորներին՝ 1000-ական ԱՄՆ դոլար, Վճռաբեկ դատարանի դատավորներին՝ 2-3000-ական ԱՄՆ դոլար։ Արման Մկրտումյանն իրենից երկու հազար ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել։ Այդ գործն այսօր գտնվում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում։

Եվ ՄԻԵԴ-ը արդեն այդ գործի մասին հայտնել է իր դիրքորոշումը՝ նշելով, որ դատավոր Մկրտումյանը գերազանցել է իր լիազորությունները սեփականությունը մերժելու հետ կապված։ Իսկ ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գեւորգյանը հարյուր հազար ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել Պավել Անդերսոնից։

Նա բառացի ասել է հետեւյալը․ «Ինչո՞ւ ես դատավոր Մկրտումյանին երկու հարյուր հազար ԱՄՆ դոլար կաշառք տալիս, հարյուր հազար դոլար փոխանցիր «Հայաստան» հիմնադրամին, եւ մենք քեզ համար կապահովենք ցանկալի դատական վճիռ»,- Պավել Անդերսոնի խոսքերը մեջբերեց Սեդրակ Բաղդասարյանը։ 

Դատելով այս հայտարարություններից՝ դժվար չէ կռահելը, թե որ դատավորները պետք է առաջինն ենթարկվեն վեթթինգի։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image