Քիչ առաջ «Հրապարակին» հայտնի դարձավ, որ բազմաթիվ զբոսաշրջիկներ առավոտից պաշարել են «Դա վինչի թրավել» տուրիստական գործակալության գրասենյակը և բացատրություն են պահանջում տնօրեն Գրիգոր Սարգսյանից, թե ինչու ընկերությունն իրենց գումարները ստանալուց հետո որևէ ամրագրում չի արել․ հյուրանոցի սենյակներից մինչև ավիատոմսեր։ Լիանան նրանց թվում էր և «Հրապարակին» տեղեկացրեց․ «Այտեղ բոլորը, մեկ շաբաթվա կտրվածքով, խաբել են, գումարները շորթել են ու ոչ մի բան չեն ամրագրել, ոչ հյուրանոց, ոչ ավիատոմս։ Մեկ հոգի չենք, երկու հոգի չենք, բոլորը այսօր մի պարտիա գնացել է, հետ են ուղարկել օդանավակայանից, որովհետև տոմս չեն ունեցել, խաբել են, ասել են՝ տոմսերը կան, հիմա իմ ռեյսն էլ ամսի 16-ի համար է, ինձ ասում են՝ կարող ես գնալ, «Մարաթուկից», որն ինքն է չարտերը կազմակերպում, ասում է, որ իմ ազգանունն ընդհանրապես այդտեղ չկա։ Բացի դա, մի պարտիա էլ ուղարկել են Կիպրոս, ու հիմա մարդիկ Կիպրոսում փողոցում ման են գալիս, որովհետև հյուրանոցներն ասում են՝ ձեր գումարները վճարված չեն»։ Կինն ասաց, որ առավոտից ո՛չ ԱԱԾ-ից, ո՛չ ոստիկանությունից, ո՛չ քննչականից որևէ արձագանք չեն ստացել։ Խաբված զբոսաշրջիկը խոսում էր «Դա վինչի թրավել»-ի տնօրենի ներկայությամբ։ Հարցրինք, թե ինչ բացատրություն են տալիս։ «Տնօրենն էշի դեմքով նայում ա երեսներիս, ի՞նչ պետք է ասի»։ «Հրապարակի» հետ զրույցում ընկերության տնօրենը երկար ժամանակ, իրոք որ, չէր կարողանում որևէ հոդաբաշխ բացատրություն տալ և անընդհատ ասում էր, որ չի կարողանում կենտրոնանալ։ Ի վերջո, կարողացանք կորզել, որ այս ամենի պատճառը ֆինանսական ճեղքվածքն է։
Հասարակություն
Ամենաընթերցված
Ինչքան են վճարել Ռազմիկ Ամյանին` հրապարակում երգել...
Այսօր իշխանական լրատվամիջոցներն անդրադարձել էին «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի ավարտին կայանալիք համե...
«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի որդիները տեռոր են ա...
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ-ի` Կոտայքում անցկացրած քարոզարշավից հետո ԵԿՄ նախագահ, ՔՊ պատգամավորության թեկն...
Սկսվել է զորքերի դուրսբերումը
Ռոտացիայի ժամկետի լրանալուց հետո, Միացյալ Նահանգները սկսել է Լիտվայից հազար ամերիկացի զինվորականի դո...
Հունիսի 4-ին լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 4-ին պլանային...
×
❮
❯