ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ է նշանակվել Ռուսաստանի զինված ուժերի ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Անդրեյ Սերդյուկովը:
Նրա թեկնածությունը հաստատվել է այսօր ՀԱՊԿ գագաթնաժողովում, որն անցկացվել է Մինսկում։
Գեներալ Սերդյուկովն այդ պաշտոնում կփոխարինի Անատոլի Սիդորովին, նշում են ռուսական լրատվամիջոցները։
ՀԱՊԿ շտաբի նոր պետը նախկինում ղեկավարել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերը։
2022 թվականի հունվարին նա Ղազախստանում տեղի ունեցած հայտնի իրադարձությունների ժամանակ նշանակվել էր ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի հրամանատար։