Հասարակություն

Նոր անձնագրեր՝ առանց Արարատի

Նոր անձնագրեր՝ առանց Արարատի

Հայաստանում կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի նոր համակարգի ներդրման գործընթացը քննարկվել է աշխատանքային հանդիպման ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նոր անձնագրերում կատարված փոփոխությունները և դրանց ձևավորման գաղափարական մոտեցումները։

Նրա խոսքով՝ անձնագրի էջերից մեկում պատկերված է Արագած լեռը՝ իր չորս գագաթներով, ինչպես նաև լեռը բարձրացող քաղաքացիների տեսարաններ։ Վարչապետը շեշտել է, որ պատկերների ընտրությունը պատահական չէ և արտացոլում է երկրի խորհրդանիշներն ու իրականությունը։

Միևնույն ժամանակ նշվել է, որ հաջորդ էջում ներկայացված է Խոր Վիրապը՝ հակառակ կողմից, առանց Արարատ լեռան պատկերի։ Ըստ վարչապետի՝ նման ընտրությունը պայմանավորված է այն մոտեցմամբ, որպեսզի պատկերներում ընդգծվի հենց Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը։

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image