Հասարակություն

ՀՀ երեք նախագահները․ ով ինչքան է հիշատակվել ՀՀ ԶԼՄ-ներում

ՀՀ երեք նախագահները․ ով ինչքան է հիշատակվել ՀՀ ԶԼՄ-ներում

«Հրապարակ» օրաթերթը որոշեց պարզել, թե հայկական լրատվամիջոցները ինչքան են գրում ՀՀ նախկին նախագահների մասին։ 

Rumors Monitoring ավտոմատացված առցանց համակարգի տվյալների համաձայն, 2019-ի մարտի 4-ից ապրիլի 4-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին տեղական ԶԼՄ-ներն իրենց նյութերում հիշատակել են մոտ 500 անգամ։

Լևոն Տեր-Պետրոսյանի մասին գրող ամենաակտիվ ԶԼՄ-ների շարքում են․ Hayeli.am-ը՝ մոտ 55 հիշատակում, 1in.am-ը, 7or.am-ը, Yerevan Today-ը, Slaq.am-ը՝ յուրաքանչյուրը մոտ 20 հիշատակում։  

src=https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/56247822_2398429027059750_2216879663689498624_n.jpg?_nc_cat=101&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=22de976572e533936867c410d92ddaeb&oe=5D444DE8
ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մասին նույն ժամանակահատվածում հայկական լրատվամիջոցները գրել են մոտ 3500 անգամ։ Ամենաակտիվ լուսաբանող ԶԼՄ-ների շարքում են․ Hayeli.am-ը՝ մոտ 185 հիշատակում, 1in.am-ը՝ մոտ 110 հիշատակում, Yerevan Today-ը՝ մոտ 105 հիշատակում։  

src=https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/56433411_429597794472570_2821121943795662848_n.jpg?_nc_cat=106&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=7901190951f19d208a9b357868c7f28f&oe=5D39EA8C

Մեկ ամսում ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ԶԼՄ-ներում հիշատակվել է մոտ 3200 անգամ։ Ամենաակտիվ հիշատակող լրատվական միջոցների թվում են․ Hayeli.am-ը՝ մոտ 180 հիշատակում, 1in.am-ը, News.am-ը, Slaq.am-ը՝ յուրաքանչյուրը մոտ 90 հիշատակում։ 

src=https://scontent.fevn1-2.fna.fbcdn.net/v/t1.15752-9/56468235_808241929541287_7286986061517946880_n.jpg?_nc_cat=106&_nc_ht=scontent.fevn1-2.fna&oh=f2e1c8e2ab3971346888591314b4a25c&oe=5D429D47

Եղեք տեղեկացված ցանկացած հրապարակման մասին լրատվական կայքերում և սոցիալական ցանցերում՝ src=https://scontent.fevn1-1.fna.fbcdn.net/v/t1.15752-9/54730802_400679204068058_5655281097609576448_n.png?_nc_cat=108&_nc_ht=scontent.fevn1-1.fna&oh=11d5d639860d1dbd0be873e7b0b2095f&oe=5D4ED4DC Rumors Monitoring ավտոմատացված առցանց համակարգի միջոցով։


 

Լրահոս

Ամենաընթերցված

Սա դեռ սկիզբն է

Սա դեռ սկիզբն է

Դուք նկատեցի՞ք` ինչ արագությամբ, հենց հունիսի 8-ին, Երեւանի փողոցներից անհետացան կանաչապատման եւ սան...

×
Gallery Image