Հայաստանում միշտ եղել են քաղբանտարկյալներ, ավելի ճիշտ` մարդիկ, ում մեղադրանքներ չէին առաջադրվի, նման խիստ պատիժներ չէին նշանակվի և ամենակարևորը` առանց դատ ու դատաստանի չէին կալանավորի, եթե նրանք գործող իշխանությունների դեմ դուրս եկած չլինեին: Բայց իրեն նախկին քաղբանտարկյալ համարող Նիկոլ Փաշինյանը քաղաքական հայացքների համար հետապնդումների «մշակույթը» հասցրեց մի ուրիշ «կատարելության»:
Այն անպատկառությունն ու լպիրշությունը, որով այսօր քրեականացնում են քաղաքական գործունեությունը, մարդկանց հետապնդում կարծիք հայտնելու, անգամ ամենաչնչին քննադատություն այդ անձին ուղղելու համար, ուղղակի ապշեցուցիչ է: Այն, ինչ կատարվում է հատկապես 20 թվից հետո ոչ մի համեմատության եզր չունի նախորդ 30 տարում տեղի ունեցած քաղաքական հետապնդումների հետ (ես այս հարցում նաև անձնական «փորձ» ունեմ): Դրա համար են մարդիկ զուգահեռներ փնտրում 37 թվի կամ այլ երկրներում տեղի ունեցած դեպքերի հետ:
Իսկ այս փուլում, ինչպես ասում են` քողն երեսից իսպառ ընկել է: Իրեն հարց ուղղած արցախցուն կալանավորում են և դա այնքան անհեթեթ է, որ անգամ իրեն ծառայող քաղհասարակությունն է ընդվզում: Հարյուրավոր մարդիկ է կալանավորել տվել իր մրցակիցների շտաբներից, որ չկարողանան ընտրություններին պատրաստվել: Իր գլխավոր մրցակցին արգելել է տնից դուրս գալ, մարդկանց հետ շփվել, քանի որ մի տարի առաջ իր անձնական հրահանգով հետապնդում է սկսվել` մի նախադասության համար, որ հայերենի իմացությամբ ոչ մի մարդ հանցանք չի համարի, բացի ստորաքարշ մի քանի քննիչ-դատավորներից, որոնք իր հրամանով հարազատ ծնողներին էլ կկալանավորեն...
2 տարի առաջ ինչ որ նիստից ինչ որ տեղեկություններ, այն ժամանակ դեռ մեզ բարեկամ համարվող երկրից ինչ որ մեկին հայտնելու համար իր մյուս մրցակցի երկրորդ համարին` Անդրանիկ Թևանյանին է ընտրությունից 2 շաբաթ առաջ կալանավորում:
Եվ վերջապես, բերանն ամեն բացելուց ընդդիմադիր թեկնածուների հասցեին էլ հայհոյանք, էլ վիրավորանքներ, էլ սպառնալիքներ...էն որ լսում ես ու յախք բառից բացի ուրիշ բառ չի գալիս բերանդ...Բայց մեկ էլ դուրս է գալիս քաղաք ու չքմեղացած ասում է` «ժողովուրդը կորոշի, ես հլու կհեռանամ»:
Տո, այ անմեղսունակ, բա պիտի թողնես, որ ժողովուրդը որոշի: Մարդկանց լսելիքն ու ուղեղը չպիտի բռնաբարես, չպիտի օգտագործես վարչապետական դիրքդ, քո մրցակիցներին բանտերը չպիտի լցնես, ստեր ու կեղծիք չպիտի տարածես նրանց հասցեին, կեղծ խոստումներ չպիտի տաս, թե` ոչ մի ադրբեջանցի չի գալու...մանավանդ արդեն գալիս են, դեռ` համաժողովների և էքսկուրսիաների, հետո կգան` մնալու: Եվ դրա համար դու ամեն ինչ արել ես, այդ թվում հող ես նախապատրաստել` ադրբեջանամետ թեզեր տարածել, թե այս տարածքում միայն հայեր չեն ապրել ու նման այլ զառանցանքներ: Այդ թեզերից յուրաքանչյուրը թշնամու ձեռքում հաղթաթղթերն են դառնալու, որ մեր դեմ կիրառելու են հաջորդ տասնամյակներին:
ՀԳ Երկու խոսք էլ ասեմ IRI-ի հարցումների մասին, որից ոմանք վատացել են, ոմանք` «լավացել»: Մի կարևոր նյուանս են թաքցրել հարցման հեղինակները` հարցվածների 84%-ը հրաժարվել է պատասխանել: Այսինքն, 100 մարդուց 84-ը անջատել է հեռախոսը: Իսկ ովքե՞ր են հրաժարվում սոցհարցումներին մասնակցելուց. այո` ընդդիմադիր հայացքներ ունեցողները: Այսինքն, այդ իբր` փայլուն պատկերը 100 մարդուց 16-ի կարծիքն է ընդամենը, որը մեծ հաշվով պետք է բացառապես ՔՊ-ի օգտին լիներ, բայց դա էլ այդպես չէ...էնպես որ սա շատ հեռու է հանրային կարծիքի իրական պատկերը լինելուց և բացառապես քարոզչական նպատակով ու հակաիշխանական զանգվածին հիասթափեցնելու համար է...իսկ դուք վերցրեք և մի հիասթափվեք...
Խմբագրի կողմից
Քողն երեսից իսպառ ընկել է
Ամենաընթերցված
Պատժում են բոլորին
Խորհրդարանում իր աշխատանքին երեկ հրաժեշտ տվեց Ալեն Սիմոնյանի կադրերից հերթականը՝ ԱԺ նախագահի խոսնակ...
Այս ազդեցիկ մարդու շնորհիվ ԵԱՏՄ առանցքային երկրում...
Այս ազդեցիկ մարդու շնորհիվ, այսօր ԵԱՏՄ առանցքային երկրում արգելվել է նաև հայկական արտադրության կաթնա...
Առաջիկա ընտրությունների պատճառով Իրանի հետ «քաղաքա...
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է, որ մտադիր չէ շ...
Սեւանի սկանդալային սպանության գործով Նորատուսցի Ար...
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ դատարանը հրապարակել է քրեական հեղինակություն Նորատուսցի Արայի որդու՝...
×
❮
❯