Քաղաքականություն

Արդյո՞ք հաջորդը 33-ից մեկը չի լինելու, հերթով կալանավորելո՞ւ են

Արդյո՞ք հաջորդը 33-ից մեկը չի լինելու, հերթով կալանավորելո՞ւ են

Գյումրիում իշխանության ճնշումները՝ ընդդիմադիրների ու ավագանու անդամների վրա շարունակվում է։
Իշխող վարչակարգն անում է ամեն ինչ, որպեսզի Գյումրիում  իշխանությունը զավթի։  Քաղաքապետին կալանավորելուց հետո, կալանավորեցին տասնյակից ավելի քաղաքացիների, ընդդիմադիր երկու ավագանու անդամի,  որոնք ստիպված եղան վայր դնել իրենց մանդատները, որպեսզի առաջիկայում ավագանու նիստերը չտապալվեն։

 Երեկ ձերբակալեցին Գյումրիում հայտնի գործարար եղբայրներին՝ Տիգրան և Գևորգ Ավագյաններին, որոնք ընդգրկված են ավագանու կոմունիստական կուսակցության ցուցակում, և նրանցից Տիգրան Ավագյանը պետք է վերցներ մանդատը, որը պատրաստվում է վայր դնել կալանավորված ավագանու անդամ Սեդրակ Սահակյանը։ Ավելին, այսօր տեղեկացանք, որ եղբայրների նկատմամբ կալանավորման որոշում է կայացվել։ 

Նշենք, որ Կոմունիստական կուսակցության ցուցակում  ընդգրկված ավագանու անդամների թիվը 33-ն է։  Ընդդիմադիրները վստահ են, որ  ճնշումները շարունակվելու են։ «Արդյո՞ք հաջորդը 33-ից որևէ մեկը չի լինի, հերթով կալանավորելո՞ւ են»,- հարցնում են ավագանու ընդդիմադիր ներկայացուցիչները` շեշտելով, որ սա իրականում  արվում է, որպեսզի տապալվի ավագանու գործունեությունը, և հերթական ձևով ՔՊ֊ն քաղաքային  իշխանությունը զավթի։ Այս կերպ իշխանությունը բացահայտ անտեսում է ավագանու որոշ անդամների իրավունքները և շարունակելու է փորձել վերահսկել քաղաքում ամբողջ իշխանությունը՝ առանց լեգիտիմ հիմքի։
 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image