Իրանը ստիպված է լինելու իրեն պատճառված վնասները հատուցել Հորմուզի նեղուցով նավագնացության դիմաց գանձվելիք գումարներից, եթե չստանա փոխհատուցում Միացյալ Նահանգներից եւ Իսրայելից։ Այս մասին հայտարարել է Կահիրեում Իրանի դեսպան՝ Մոջթաբա Ֆիրդուսի Փուրը։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգների հետ բանակցություններում Թեհրանը մտադիր չէ քննարկել իր հրթիռային ծրագիրը, ինչպես նաեւ՝ «դիմադրության առանցքը»՝ այն զինված կազմավորումները, որոնք Թեհրանի կողմից աջակցություն են ստանում։ Նա նաեւ հավելել է, որ Միացյալ Նահանգները պետք է հարգի Իսլամական Հանրապետության բոլոր օրինական իրավունքները՝ միջուկային դոսյեի շրջանակում։ Իրանը, ըստ դեսպան Փուրի, անձնատուր չի եղել, ինչպես հայտարարել է նախագահ Թրամփը եւ բանակցություններ էլ չի վարելու ճնշման ներքո։ Թեհրանը թույլ չի տալու, որ իր հետ ուժի դիրքերից խոսեն, ամփոփել է նա։
Միջազգային
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯