Քաղաքականություն

ՀԱՐՑՈՒՄ․ Նախկինների կանայք կիրթ էին, դաստիարակված, սա էլ է կիրթ, բայց լրիվ ուրիշ ուղղությամբ

ՀԱՐՑՈՒՄ․ Նախկինների կանայք կիրթ էին, դաստիարակված, սա էլ է կիրթ, բայց լրիվ ուրիշ ուղղությամբ

Վերջին օրերին Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը մի կողմ է դրել ժողովրդին «կրթելու» նախաձեռնությունը, եւ սկսել է ամենավերջին ձեւով վիրավորել իրեն քննադատողներին, էլ էշ, ոջիլ, ղզիկ, տխմար, եւ այլն։ «Հրապարակը» հարցում է իրականացրել՝ հասկանալու համար, թե ինչ կարծիք ունեն քաղաքացիները Աննա Հակոբյանի մասին, արդյո՞ք հիշում են նախկին նախագահների կանանց, եւ եթե համեմատություն անցկացնեն, ապա ինչ կարծիք կհայտնեն։

Նշենք, որ հարցվածների մեծ մասը կարծում է, որ նախկինների կանայք ավելի զուսպ էին, չէին երեւում․ ի տարբերություն Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանի։  Եթե նախորդ ղեկավարների կանայք իրենց ամուսինների ստատուսի մասին էին մտածում, Աննա Հակոբյանը՝ իր մասին։ Ինքն ուզում է ամուսնուց հայտնի լինի, ինքնություն լինել։ Որեւէ պաշտոն չզբաղեցնելով Աննա Հակոբյանին հաճախ կարելի է տեսնել տարբեր երկրներում՝ քաղաքական միջոցառումներին։ Դե ֆակտո փոխվարչապետի կարգավիճակ ունի, ոմանց կարծիքով՝ վարչապետի։ Չի բացառվում, որ ինչ-որ պահի հենց Աննա Հակոբյանը առաջադրվի վարչապետի թեկնածու։  Հանրության ուշադրության կենտրոնում հայտնվելու համար Աննա Հակոբյանը ինչ ասես որ չի անում, օրինակ վերջին օրերին որոշել է «փակել» իրեն քննադատողների բերանը՝ վիրավորելով հոդվածագիրներին, իր մասին մի թթու խոսք ասողներին, քննադատողներին։

Մանրամասն՝ տեսանյութում

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image