Այլ

Հրանտ Դինքին սպանած թուրքին նոր մեղադրանք է առաջադրվել

Հրանտ Դինքին սպանած թուրքին նոր մեղադրանք է առաջադրվել

2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում հայկական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքին սպանած Օգյուն Սամասթին նոր մեղադրանք է առաջադրվել։ 
Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Հրանտ Դինքի սպանության հեղինակ Սամասթը մեղադրվում է «զինված ահաբեկչական կազմակերպության համար հանցագործություն կատարելու» մեջ և նրա համար 7 տարի 6 ամսից մինչև 12 տարի ժամկետով ազատազրկում են պահանջում։

16 տարի 10 ամիս բանտում անցկացրած թուրք ազգայնականը մեկ տարի գտնվել է բանտի ղեկավարության խսիստ հսկողության տակ։ Ինչպես պնդում են թուրքական ԶԼՄ-ները, նա բավարարել է պայմանական վաղաժամկետ ազատման համար պահանջվող պահանջները՝ դրսևորելով լավ վարքագիծ։ Օրերս էլ ազատ էր արձակվել։

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին Ստամբուլում՝ խմբագրության մոտ տեղի ունեցած զինված հարձակման ժամանակ։ Օգյուն Սամասթը, ով այդ ժամանակ 17 տարեկան էր, մեղավոր է ճանաչվել սպանության մեջ։

Լրահոս

Ամենաընթերցված

Ջուր չի լինի․ հասցեներ

Ջուր չի լինի․ հասցեներ

Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում հունիսի 14-ին «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկ...

×
Gallery Image