Հասարակություն

TikTok-ը կարող է վնասակար լինել դեռահասների հոգեկան առողջությանը 

TikTok-ը կարող է վնասակար լինել դեռահասների հոգեկան առողջությանը 

Դատական գործընթացի արդյունքում հրապարակված TikTok-ի ներքին օգտագործման փաստաթղթերի համաձայն, սոցկայքում գիտակցում են, որ վերջինիս ալգորիթմը կարող է վտանգավոր լինել դեռահասների հոգեկան առողջության համար, եւ միջին վիճակագրական TikTok-յան օգտատերը 35 րոպե սոցկայքը օգտագործելուց հետո ձեռք է բերում դրանից կախվածություն։ Հիշեցնենք, որ դատական հայցն ընդդեմ TikTok-ի ներկայացվել էր ԱՄՆ Կենտուկի նահանգի կողմից։

Նահանգային իշխանությունները TikTok-ին մեղադրում են այն բանում, որ տեսահարթակը երեխաների մոտ առաջացնում է կախվածություն եւ վնասում նրանց հոգեկան առողջությանը։ Հրապարակված փաստաթղթերի համաձայն, օգտատերը կախվածություն է ձեռք բերում TikTok-ից, 260 տեսահոլովակ դիտելուց հետո։ Դա մոտավորապես 35 րոպե է, եթե հաշվի առնենք, որ TikTok-յան հոլովակները մինչեւ ութ վայրկյան են տեւում։ Մասնագետները այս բացահայտումը համարում են խիստ մտահոգիչ։ 

Լրահոս

Ամենաընթերցված

×
Gallery Image