Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում դրսեւորած անհավասարակշիռ վարքից հետո կոռուպցիոն սկանդալներում հայտնված ՔՊ-ականները շունչները պահած սպասում են՝ համոզված, որ Փաշինյանի այդքան քննադատված վարքն անհետեւանք չի մնալու նաեւ իրենց համար։ Նրանցից մեկը մեզ ասաց, որ Փաշինյանին լավ ճանաչելով, գրեթե կասկած չունի, որ նրա այդ պահվածքը նախեւառաջ թիմակիցներին էր ուղղված, որ, տեսեք, ձեր պատճառով եւ թուքումուր եմ ուտում, հետեւաբար՝ պետք է պատասխանատվության ենթարկվեք, խոսքը Տիգրան Ավինյանի, Փամբուխչյանի եւ այլոց մասին է։ Մեզ ասացին, որ Փաշինյանի պահվածքի հասցեատերը նաեւ Արամ Սարգսյանն է, քանի որ Փաշինյանին հունից հանող հարցաշարում նաեւ Նոր Նորքի թաղապետի հետ կապված աղմկոտ պատմությունն էր եւ քաղաքական պատասխանատվության բացակայությունը։ Ավելին, ՔՊ-ում կարծում են, որ խմբակային ծեծին մասնակցած թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանի պաշտոնավարման օրերը նույնպես հաշված են, եւ դա կարող է տեղի ունենալ որպես իրավական գործընթացների հետեւանք, հայտնի է, որ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Ի դեպ, թաղապետարանի աշխատակիցների շրջանում սուգ է, հույս ունեին, որ կազատվեին թաղապետից, որը հատկապես կին աշխատակիցների նկատմամբ հաճախ ոչ հարգալից վարք է դրսեւորում։
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
Սոսկալի անկում
Երբ հետեւում ես կառավարության կամ խորհրդարանի նիստերին, որոնց հետեւել ես առնվազն մի 20-30 տարի, եւ զ...
Շիզոֆրենիկ դրսևորումներ․ փոքրացած Հայաստանի բրոշկա...
Գուցե իսկապես հոգեբույժ- հոգեբանների ուսումնասիրության տիրույթում են այս մարդու վարքագծի տատանումներ...
Ղուկասյանի ազատ արձակումից հետո նոր ինտրիգ Գյումրի...
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երեկ փոխվեց։ Դատարանը կալանքը...
200 հազար ստորագրություն կհավաքենք եւ հանրաքվե կան...
Իրավաբան, «Եվրասիական ալյանս» նախաձեռնող խմբի անդամ Էմիլ Մարկոսյանը տեղեկացրել է, որ իրենց նախաձեռնո...
×
❮
❯