Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի ամուսնալուծության վերաբերյալ այս օրերին բազում վարկածներ շրջանառվեցին։ Դրանք համադրելով՝ մենք հետեւյալ պատկերը ստացանք․ դեռ տարիներ առաջ` 2019-20 թվականներին, նրանց հարաբերությունները մի փուլ խիստ վատացել էին, եւ մոտ մեկ տարի կամ ավելի, նրանք իրար հետ չէին «ապրում», սակայն այդ ճգնաժամը երկուստեք ջանքերով հաջողվել է հաղթահարել, բայց վիճակը կրկին սրվել է 2025-ի կեսերին: Աննա Հակոբյանի` Չինաստանում ուսանելու ծրագիրն էլ այդ ճգնաժամի հետեւանք էր, սակայն մեկնելը «չի փրկել» ամուսնությունը: Այն, որ կինը տեւական ժամանակ ամուսնու կողքին չէր, եւս վկայում է լարված հարաբերությունների մասին: Չնայած մի քանի փորձ արել են` ցույց տալու, որ ամեն ինչ նորմալ է: Իսկ 25-ի վերջին կոնֆլիկտը սրվել է: Այս վերջին 3 ամիսներին, ըստ որոշ լուրերի, Փաշինյանն Աննա Հակոբյանին «աքսորել» էր Սեւանի կառավարական ամառանոց եւ, ըստ այդ լուրերի, արգելել իր թիկունքում որեւէ քայլ կատարել: Ենթադրում ենք, որ նրա իշխանությունն ինչ-որ պահի ամուսնու իշխանությունից մեծ է եղել, եւ նա փորձել է կառավարման լծակներն իր ձեռքը վերցնել, ինչը դուր չի եկել ամուսնուն: Ըստ ամենայնի, վերջինս նաեւ գիտակցել է, որ նախընտրական փուլում կնոջ ակտիվությունը կարող է վնասել իրենց վերարտադրությանը, եւ փորձել է պասիվացնել նրան: Սակայն վիրավորված տիկինը որոշել է, որ դա իր իրավունքների ոտնահարում է, եւ վճռել է յուրովի «պատժել» ամուսնուն` նրա հեղինակությանն անդառնալի հարված հասցնելով:
Էքսկլյուզիվ
Ամենաընթերցված
«Հրապարակ». Սարսափազդու հաղորդագրություններ Քննչակ...
«Ուժեղ Հայաստան» դաշինքի համակարգող Նարեկ Կարապետյանի նախընտրական հանդիպումների հետքերով քրեական վար...
Ասեց՝ կոկորդդ կկտրեմ ու խփեց․ ՔՊ-ականները ծեծի են...
Երեկ երեկոյան ժամը 20։00-ի սահմանում Արթիկում, հենց համայնքապետարանի շենքի առջեւ, ՔՊ-ականները, այդ թ...
«Հրապարակ»․ Սյունյաց «ռեմբոներից» բան չմնաց
Սյունյաց երբեմնի խրոխտ ընդդիմադիր համայնքապետերից միայն Գեւորգ Փարսյանը չդավաճանեց իր սկզբունքներին,...
«Հրապարակ»․ Նախկին պաշտոնյան՝ ՔՊ թեկնածու
Բերդ համայնքից հայտնում են, որ համայնքում ՔՊ-ի օգտին ակտիվ քարոզչություն է իրականացնում երևանաբնակ բ...
×
❮
❯