Այսօր Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի պարարտանյութերի հերթական խմբաքանակը։
Այս մասին նշում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ երկաթուղային ճանապարհով կուղարկվի պարարտանյութերով բեռնված տասը վագոն։
Նշենք, որ նախորդ օրը ևս Հայաստան է ուղևորվել ութ վագոնից բաղկացած գնացք, որը տեղափոխում էր 536 տոննա պարարտանյութ։