Նախ ես Փաշինյանի ու Ալիևի միջև տեղի ունեցած քննարկումը չեմ կարող որակել որպես հանդիպում։ Մյունխենում պիտի խոսեին միանգամայն այլ թեմաներից, սակայն Ադրբեջանը, ինչպես միշտ, խնդիրը ձևավորեց իր օրակարգի վրա ու Նիկոլ Փաշինյանը, չունենալով համապատասխան գիտելիքներ, հմտություններ, հոտառություն, պարզապես խաղաց Ալիևի խաղը և չոր արդյունքում մենք ստացանք այն, ինչ ստացանք։ Այս մասին քիչ առաջ Ղարաբաղյան շարժման 35-ամյակին նվիրված համաժողովին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Արմեն Մինասյանը։
«Եթե ես շատ կարճ լինեմ, ապա կձևակերպեմ, որ սա ազգային նվաստացում էր, որովհետև ևս մեկ անգամ ֆիքսվեցին փաստեր կապված պատերազմի, դրա արդյունքների հետ, որոնք առկա են ու փաստեր, որոնք ամենևին չկան, ուղղակի փաթաթում են Հայաստանի ու հայ ժողովրդի վզին»,- հավելեց նա։
